Իսրայելական ուղղափառ պարբերականներից մեկը՝ «Kikar HaShabbat»-ը, երեքշաբթի օրը տպագրված թերթի լուսանկարում, որտեղ զույգը Երուսաղեմի ռեստորաններից մեկում ճաշում էր, երկու անգամ քողարկել էր Քիմին: Առաջին անգամ Քիմին ծածկել էին ռեստորանի հաշվի կտրոնով, իսկ երկրորդ անգամ՝ պարզապես նրա դեմքը քողարկել էին մանր քառակուսիներով, անգամ Քիմի անունը հոդվածում նշված չի եղել, դրա փոխարեն՝ նրան անվանել էին՝ «Քանիե Ուեսթի կին»:
Քիմ Քարդաշյանն իր տեսակով ֆենոմեն է: Նա ո՛չ երգչուհի է, ո՛չ դերասանուհի, ո՛չ հաղորդավարուհի: Նա մեդիա դեմք է: Այսքանով ամեն ինչ ասված է: Նրա անվան հետ կապված յուրաքանչյուր դետալ հետաքրքրության տեղիք է տալիս: Ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը գտնելու շուրջ կարելի է անվերջ խոսել: Հատկապես երիտասարդների շրջանում մի յուրահատուկ դրական տրամադրություն է իշխում Քիմի Հայաստան այցի առաջին իսկ օրից:
Քիմ Քարդաշյանի, Քանյե Ուեսթի և նրանց դստեր այս նկարի հեղինակը Վրեժ Կիրակոսյանն է:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ամերիկյան System of a Down աշխարհահռչակ ռոք խումբը ապրիլի 23-ին` ժամը 20:00-ին, համերգային ծրագրով առաջին անգամ ելույթ կունենա Երևանում` Հանրապետության հրապարակում` Wake up the souls («Արթնացրեք հոգիները») խորագրով:
«Երկու օր առաջ սկսել եմ մի «ճանապարհորդություն», որը պետք է իր ավարտին հասցնեմ երկու շաբաթից»:
«Ֆիլմում գլխավոր դերում խաղալու առաջարկը արդեն կա, բայց դեռ մտածում եմ ընդունել այն, թե ոչ, քանի որ ես սիրում եմ որեւէ գործ կատարելիս լավագույն կերպով այն ներկայացնել, ուստի պետք է վստահ լինեմ, որ կարող եմ լավ խաղալ ինձ վստահված դերը»:
Եվա Ռիվասը հյուրընկալվել էր «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարին, որտեղ անդրադարձել է Քիմ Քարդաշյանի այցին:
Այսօր Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը Երուսաղեմից մեկնել են Փարիզ: «Dail Mail»-ի փոխանցմամբ՝ նրանք ցանկանում էին Փարիզում, մասնավորապես Էյֆելյան աշտարակում նշել իրենց ամուսնության տարեդարձը, սակայն տեղի իշխանությունը մերժել է:
Instragam-ում և համացանցում տարածվել է օգտատերերից մեկի կողմից պատրաստված Քանյե Ուեստի «Կարապի լճի մոտ մի աղջիկ տեսա» երգի տեսահովակը:
Հայ երկրպագուի յուրօրինակ նվերը Քարդաշյաններին, որը նրանք այդպես էլ չտարան իրենց հետ:
Քիմ Քարդաշյանի` Հայաստանում հայտնվելու առաջին իսկ վայրկյաններից հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մեջ սկսվեց իրարանցումը։ Շոկի ենթարկված մեր «աստղերը» հանկարծ հասկացան, որ, փաստորեն, այնքան էլ «աստղ» չեն, և սկսեցին քննադատել համաշխարհային մեծության աստղին ամեն քայլափոխին հետևող հանրությանն ու ԶԼՄ-ներին։
Իվան Ուրգանտը իր՝ «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման մեջ հատուկ անդրադարձել է Քանիե Ուեսթի՝ Երևանի Կարապի լճում կայացած խելահեղ համերգին:
Ուր ուզում էին գնալ, սկզբից գնում էր անվտանգությունը, կատարում իր գործողությունը, նախապատրաստում այցը, հետո նոր Քիմը գնում էր, որտեղ ցանկացել է, բոլոր տեղերը տարել ենք: Հակառակը ասեմ, որ բավականին տեղեր չեն գնացել, որ պետք է գնային, պլանավորված էին, պատճառը՝ չգիտեմ:
«Ես զարմանում եմ, ոնց կարող է ախպերը ախպորը նման չլինել. դա գեն է, ցեղ: Եթե դա չեն հասկանում, ցավալի է: Ճիշտ է, տարբեր ոճերում ենք հանդես գալիս, բայց նմանությունը բնական է. Խորենն իմ հարազատ ախպերն ա, նույն հորից ու մորից ենք ծնվել: Չեմ հասկանում, դա գրողն ինչ մարդ է, գուցե աչքը դնչի տե՞ղն է կամ ո՞տքն է գլխի փոխարեն»:
Քիմ Քարդաշյանի Հայաստանում հայտնվելու առաջին իսկ վայրկյաններից հայ շոու բիզնեսի ներկայացուցիչների մեջ սկսվեց իրարանցումը: Շոկի ենթարկված մեր «աստղերը» հանկարծ հասկացան, որ փաստորեն այնքան էլ «աստղ» չեն և սկսեցին քննադատել համաշխարհային մեծության աստղի ամեն քայլափոխը հետևող հանրությանն ու ԶԼՄ-ներին:
«Քիմի այցին Հայաստան՝ խելացի մարդը միանշանակ դրական պետք է վերաբերվի: Մի քանի օր շարունակ Հայաստանը, մեր ցավն ու պատմությունն ուշադրության կենտրոնում են: Ինչո՞ւ են գեղեցության թագուհիներ ընտրվում: Որովհետև իրենց տեսնում և լսում են: Եվ կարելի է այդ հզոր ուժն օգտագործել ցանկացած բարի գործի համար: Քիմի այցը վառ ապացույց է: Հուսամ՝ նա այստեղից կվերադառնա դրական և վառ հիշողություններով, տպավորություններով և նվերներով և վերստին Հայաստան վերադառնալու մեծ ցանկությամբ»:
168.am-ի հետ զրույցում Հայկոն ասաց. «Մի բան կարող եմ ասել, որ անչափ ուրախ եմ, որ Քիմ Քարդաշյանը և հատկապես Քանյե Ուեսթը Հայաստանում են: Ուզում եմ ասել բարի գալուստ իրենց: Իրենց շնորհիվ է, որ այսքան մեծ թվով ինտերնետից օգտվող և մամուլին հետևող մարդիկ իմացան Հայաստանի մասին: Ինտերնետով գրում և փնտրում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր հայեր չեն և նրանց ուղղակի հետաքրքիր է, թե ինչ երկիր է եկել Քիմ Քարդաշյանը:
«Կիսել, պատռել Աշխարհը երկու կեսի՝ Վերից վար. ահա այսպես կարելի է բնորոշել Քարդաշյաններ-Ուեսթ ընտանիքի այցն ու Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի տված Պատարագը։ Անհամատեղելի երկու Երևույթ, որոնք անհավանական ուժով հարվածեցին՝ Ճեղքելով մարդկության անտարբերությունը և գրավելով համաշխարհային ուշադրությունը»։
Ռեալիթի շոու հաղորդավարուհի Քիմ Քարդաշյանը և սուպեր աստղ Քանյե Ուեսթը երկուշաբթի առավոտյան Հայաստանից ժամանեցին Իսրայել: Այս մասին գրում է jpost.com-ը:
«Ես հենց նման իրավիճակ էլ սպասում էի: Է՛լ ավելի վատ բաների էի սպասում: Հետևելով Քիմին, նրա պահվածքին ևս մեկ անգամ համոզվեցի, որ արտաքինը հոգու հայելին է: Ես հիացած եմ նրանով: Այդքան գեղեցիկ արտաքինի մեջ այդքան գեղեցիկ հոգի: Հպարտանում եմ հայի նման տեսակով: Եզակի դեպքերի ժամանակ եմ ասել և ասում, որ հպարտ եմ հայի տեսակով: Հաճախ նույն հայն այնպիսի քայլերի է դիմում, որ ամաչում եմ, որ ես էլ հայ եմ»:
Ինձ համար ցավալի կողմ կա այս ամենի մեջ այն իմաստով, որ Հայաստան է եկել 21 Գրեմի մրցանակ ունեցող Քանյե Ուեսթը և նրա մասին գրեթե չեն խոսում (Արամի հետ զրուցել ենք նախքան Քանյեի երեկվա անակնկալ համերգը:- Ք. Մ.): Ինձ համար ամենասյուռը սա է այս ամենի մեջ:
«Անչափ շնորհակալ եմ հայտնում ինձ աջակցող Pantera անվտանգության թիմին և տեղի ոստիկանությանը: Դուք բոլորդ մեծ աշխատանք եք կատարել, և հույս ունեմ՝ կրկին կհանդիպենք և կաշխատենք միասին: Թույլ տվեք այդքանը հայերենով ասել՝ «Շնորհակալություն»: Որպես թիմ միասին աշխատելը կարևոր էր Ուեսթ ընտանիքի և Քլոե Քարդաշյանի անվտանգությունն ապահովելու համար»:
Հայտնի ռեփ երաժիշտ, պրոդյուսեր Քանյե Վեսթը կեսգիշերային անակնկալ և անվճար համերգ տվեց Երևանում` Կարապի լճի մոտ:
Ծիծաղելի իրավիճակ է ստացվում. մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները մի առանձնահատուկ հաճույքով «ուտում» են իրար, իսկ թեման այս անգամ Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցն ու դրա հնչեղությունն է: Տպավորությունը է, որ շոու-բիզնեսի հայ ներկայացուցիչներին պարզապես առիթ էր պետք իրար երեսի ցեխ շպրտելու համար: Բա Քիմից էլ հետաքրքիր առիթ ո՞վ կարող էր հորինել:
Շնորհակալություն Վահագն Հովնանյանին հրավերի համար։ Ասեմ, որ մեծ հետաքրքրությամբ եւ հուզմունքով էին լսում կենդանի կատարումները, հատկապես՝ Կոմիտասի Հորովելը:
Buzzfeed.com կայքն անդրադարձել է հայտնի երգիչ Քայնե Ուեսթի Հայաստան այցին: Կայքը գրում է, որ վերջին օրերը Քանյե Ուեսթը կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ Հայաստանում է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ: Ըստ կայքի՝ Քայնե Ուեսթն իր ժամանակը մեծ մասամբ անցկացնում է կնոջ հետ՝ չնայած ներկա չէր ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը:
«Մեր փեսա Քանյե Ուեսթը Հայաստանում է, և նրա Հայաստանի այցը հիշելու ավելի լավ միջոց չկա, քան համերգը: Մենք ցանկանում ենք մեր փեսային հրավիրել` համերգով հանդես գալ` ցույց տալու, թե ինչ է նշանակում խախտել կանոնները եւ կոտրել կարծրատիպերը, ինչպես նաեւ տոնել հայերի վերածնունդը»,- գրված է ստորագրահավաքի տեքստում:
Երևանի ամեն անկյունից յուրաքանչյուրիս «աչքով անող» գովազդային պաստառներից տեղեկանում ենք, որ մայիս ամսին Հայաստան է այցելելու երգիչ Սոսո Պավլիաշվիլին: Մայիսի 2-ին Մարզահամերգային համալիրում կայանալու է Սոսո Պավլիաշվիլիի, Անչոկի և Նարի Հարությունյանի համատեղ համերգը:
Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը դստեր հետ «Բարև Մայրիկ» ամսագրի շապիկին:
«Ես դեռ մանկուց եմ սիրել դերասանությունը եւ առհասարակ բեմը: Իհարկե, վստահ եմ, որ կարող եմ լավ խաղալ ինձ վստահված դերերը, քանի որ, կարծում եմ, երգիչ-երգչուհիներն էլ են խաղում բեմում, ես սովոր եմ բեմին, նկարահանման հրապարակին ու բացի այդ տեսակով էլ ազատ ու չկաշկանդվող եմ, հուսամ՝ լավ կստացվի ու իմ հանիդսատեսը կսիրի ինձ նաեւ դերասանության մեջ, միաժամանակ ես չեմ մոռանում նաեւ քննադատողների մասին, ու այս հարցում մի բան լավ գիտեմ՝ լավ մարդկանց մասին անիմաստ շատ են խոսում»: