«Հումորն իմ արյան մեջ է, դա ի սկզբանե է եկել և այդպես էլ կշարունակվի». Արմուշ. Life.panorama.am
Հումորիստ, դերասան Արման Խաչատրյանը կամ առավել հայտնի «Վիտամինցի» Արմուշը, ով շուրջ 15 տարի է հումորի ասպարեզում է, ու իր հերթին ապահովում է հանրության առողջ ծիծաղը, վերջին շրջանում, իր խոսքերով, իր եւ հանրության համար անսպասելի կերպով հանդես եկավ «Բախտաբեր» կոչվող հեռուստասերիալում՝ հումորից հեռո դերում: Life.panorama.am-ը այսօր զրուցեց Արմուշի հետ նրա նոր աշխատանքի եւ դերի, տարիներ ընթացքում հեռուստասերիալների մասին նրա իրարամերժ կարծիքների եւ հեռուստաընկերություների հետ նրա հարաբերությունների մասին:
Հումորիստը նախ պատմեց, որ ի տարբերություն տարիներ առաջվա, այսօր հեռուստասերիալներին վատ չի վերաբերվում. «Այո տարիներ առաջ ես լավ կարծիքի չէի հայկական հեռուստասերիալների մասին, բայց տարիների ընթացքում մարդկանց կարծիքը կարող է փոխվել եւ իմ դեպքում էլ հենց այդպես եղավ: Ոչ մեկը չի կարող ասել, թե իր հետ ինչ կպատահի կյանքի ընթացքում, կամ ինչպես կստացվի, որ տարիների ընթացքում կփոխվի իր կարծիքը որեւէ հարցի շուրջ: Հիմա հասկանում եմ, որ դիտողը կդիտի, չդիտողն էլ չի դիտի»,- նշեց նա:
Խոսելով «Բախտաբեր» հեռուստասերիալում նկարահանվելու նրա որոշման մասին, Արմուշը պատմեց.
«Երբ պետք է նկարահանվեր «Բախտաբեր» հեռուստասերիալը, իմ լավ ընկերոջ՝ Սարգիս Գրիգորյանի, կողմից առաջարկ ստացա, ասաց, թե ինչու չեմ ուզում որպես դերասան նաեւ այլ ոլորտում ինձ փորձել: Ես էլ մտածեցի ու հասկացա, որ իսկապես ինձ էլ էր հետաքրքիր, թե ինչպես ինձ կդրսեւորեմ լուրջ դերում, բացի այդ մի տեսակ ուզում էի ինքս ինձ էլ ապացուցել, որ կարող եմ նաեւ լուրջ դերում խաղալ, ու այդպես երկար մտածելուց եւ «Վիտամին» ակումբի տղաների հետ խորհրդակցելուց ու համաձայնեցնելուց հետո որոշեցի նկարահանվել՝ այն ներքին միտումով, որ եթե զգամ լավ է ստացվում, ապա կշարունակեմ, այլապես այլեւս չեմ նկարահանվի: Իհարկե, բարդություններ կային ավելի շատ անսովորության հետ կապված, բայց քանի որ լավ թիմ է հավաքված, այդ խնդիրները արագ շտկվեցին, եւ հիմա արդեն շարունակում եմ կերտել Տիգրանի դերը այդ ֆիլմում, ով բավականին պրոբլեմատիկ երիտասարդ է, բայց որից երես չեն թեքում իր ընկերները»:
Դերասանը շեշտեց, որ հեռուստասերիալում մասնակցելու առաջարկը ստանալիս չի կենտրոնացել հոնորարների վրա, քանի որ իր համար գլխավորը ինքն իրեն ապացուցելն էր, որ լուրջ դերում եւս կարող է հանդես գալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ