Քիմն ու Քանյեն Փարիզում 2-րդ անգամ հավատարմության երդում կտան
Քիմ Քարդաշյանը Իսրայել այցից ու այնտեղ դստերը մկրտելուց հետո ժամանել է Փարիզ: Ինչպես գրում է Daily Mail-ը, Փարիզում 34-ամյա Քիմը ցնցող տեսք է ունեցել:
Կայքը հրապարակել է Փարիզում Քիմի` մարզահագուստով լուսանկարները, որոնք արվել են L’Usine մարզասրահ այցելելու ժամանակ: Իր հերթին Mirror-ը գրում է, որ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պատրաստվում են Փարիզում երկրորդ անգամ սիրո և հավատարմության երդում տալ, և այժմ զույգը դրա համար համապատասխան ռոմանտիկ վայր է փնտրում:
37-ամյա ռեփերը ցանկացել է, որ այդ ամենը տեղի ունենա Փարիզի խորհրդանիշ դարձած Էյֆելյան աշտարակում:
Թարգմանությունը՝ armlur.am-ի: