Կաթողիկոսի հարազատների կալանավորումները, հոգևորականների նկատմամբ օրեցօր ավելացող հալածանքները ինձ հիշեցրեցին 2000-ականների կեսերի բռնատիրական Ուզբեկստանը. Ժաննա Ալեքսանյան

Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Կաթողիկոսի հարազատների կալանավորումները, հոգևորականների նկատմամբ օրեցօր ավելացող հալածանքները ինձ հիշեցրեցին 2000-ականների կեսերի բռնատիրական Ուզբեկստանը, աշխատում էի Human Rights Watch-ի գրասենյակում, պաշտպանում էինք խաղաղ մուսուլմաններին, որոնք հալածվում և հետապնդվում էին իշխանությունների կողմից կրոնական հայացքների համար։ Թիրախը հոգևոր առաջնորդն էր, հատկապես նրանք, ովքեր բարձր հեղինակություն էին վայելում և իշխանությունը վտանգ էր զգում։ Բանտերում էին հայտնվում հոգևոր առաջնորդի հարազատները, ընտանիքի անդամները, անգամ նրան ճանաչողները։ Ես այս երևույթը վերագրում էի հենց այդ երկրի բռնատիրական մշակույթին, բայց պարզվում է սխալվում էի»։

Տեսանյութեր

Լրահոս