Երեխան, որն այսօր առաջին անգամ նստում է դպրոցական նստարանին, աշխատանքի շուկա կարող է մտնել այնպիսի պայմաններում, որոնք այսօր նույնիսկ դժվար է ամբողջությամբ պատկերացնել։ Արհեստական բանականությունն արդեն փոխում է բազմաթիվ մասնագիտությունների աշխատանքային գործընթացները՝ ավտոմատացնելով որոշ առաջադրանքներ, արագացնելով տեղեկատվության մշակումը և փոխելով այն հմտությունների ցանկը, որոնք գործատուները փնտրում են մասնագետների շրջանում։
Սեպտեմբերի 25-ին և 26-ին Արեգակի վրա կարող են առաջանալ «M» դասի ուժեղ բռնկումներ: Կանխատեսումն արել են Մոսկվայի Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։
Firebird ընկերությունը, որի հիմնադիրները հայկական ծագում ունեն, ընդգծել է, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանից մոտ 45 կմ հեռավորության վրա գտնվող Հրազդան քաղաքի համալիրը շուտով կդառնա տարածաշրջանի խոշորագույն հաշվողական կլաստերը և կընդգրկվի Եվրոպայի խոշորագույնների շարքում:
2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի պետական դպրոցները հասանելիություն կստանան ChatGPT Edu հարթակին։ Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և OpenAI ընկերության համագործակցության արդյունքում։
Բնապահպանական և տեխնոլոգիական ոլորտներում Հավայյան կղզիներն իրականացնում են ուշագրավ նախագծերից մեկը: Տեղացի հետազոտողներն ու ինժեներները սկսել են հաջողությամբ կիրառել մի տեխնոլոգիա, որի միջոցով օվկիանոսից հավաքված հին ձկնորսական ցանցերը, պլաստիկ շշերն ու կենցաղային թափոնները վերածվում են բարձրորակ ճանապարհային ասֆալտի խառնուրդի:
Միջազգային գիտական հանրության կողմից արձանագրվել է վերջին տասնամյակների բժշկության ամենակարևոր բացահայտումներից մեկը: Մեծ Բրիտանիայի NHS Blood and Transplant (NHSBT) կազմակերպության, Միջազգային արյան խմբերի տեղեկատու և հղման լաբորատորիայի (IBGRL) և Բրիստոլի համալսարանի գիտնականների խումբը հաջողությամբ լուծել է ավելի քան կիսադարյա պատմություն ունեցող մի առեղծված՝ պարզելով հայտնի, բայց մինչ օրս գենետիկորեն չբացահայտված AnWj արյան խմբի հիմքը և հիմնելով նոր՝ MAL արյան խմբերի համակարգը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը համաշխարհային մի շարք ՏՏ ընկերությունների հետ քննարկում է Հայաստանում հետազոտական գրասենյակներ բացելու հնարավորությունները: Այս մասին Sputnik Արմենիային ասել է փոխնախարար Գևորգ Մանթաշյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ աշխատանքներ են տարվում համագործակցության հուշագրերի շրջանակներում, որոնք նախարարությունն ավելի վաղ ստորագրել էր ֆրանսիական Mistral AI, ինչպես նաև ամերիկյան Google, Amazon Web Services, OpenAI-ի, CloudFlare և մի շարք այլ ընկերությունների հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին՝ տեխնոլոգիայի քննադատներին անվանելով «շատ բացասական ուժեր»։
Առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում ավելի քան մեկ մետր բարձրությամբ ցունամիի ալիքի առաջացման հավանականությունը մոտ է 100 տոկոսին։ Այս գնահատականը ներկայացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, և առափնյա շրջաններում արդեն պատրաստվում են այդ սցենարին։ Հաշվարկներն իրականացրել է Մոնպելիեի համալսարանի Աշխարհագրության և տարածքային պլանավորման լաբորատորիան ֆրանսիական պետական ծառայությունների հետ համատեղ։
Apple-ի շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց ամենասպասված առաջին ծալովի մոդելը՝ «iPhone Duo»-ն։ Այն նաև հասանելի է Թուրքիայում։ Թուրքիան այն երկիրն է, որտեղ այդ մոդելը վաճառվում է ամենաբարձր գնով՝ 4.744 դոլարով։
Ամերիկյան Anthropic ընկերությունը (որը Claude գործիքի ստեղծողն է) և նրա ղեկավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել են, որ արհեստական բանականության (ԱԲ) անվերահսկելի զարգացումը պարունակում է մարդկության ոչնչացման կամ գլոբալ էկզիստենցիալ աղետի իրական ռիսկեր:
Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) հրապարակել է զեկույց, որում նշվում է, որ աշխարհը մոտենում է 1.5 աստիճան տաքացման շեմին, և որ այս շեմը կգերազանցվի առաջիկա տարիներին: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ այժմ հիմնական նպատակը շեմի պահպանումը չէ, այլ այն, որ գագաթնակետային տաքացումը տասնամյակներ շարունակ չտևի։
«Սիրո շողեր եմ ուղարկում Apple-ի ողջ համայնքին՝ որպես գլխավոր տնօրեն իմ վերջին օրը։ Իմ պաշտոնը կփոխվի վաղը»,- գրել է նա սոցցանցերում։
Լոնդոնի նյարդաբանության և նյարդավիրաբուժության ազգային հիվանդանոցում (NHNN) աշխարհում առաջին անգամ ուղեղի ուռուցքի հեռացումն իրականացվել է արհեստական բանականության մասնակցությամբ: Այս մասին հաղորդում է Լոնդոնի համալսարանական քոլեջի հիվանդանոցի (UCLH) մամուլի ծառայությունը։
Թբիլիսիի Ազատության հրապարակում ընթացող վերականգնողական աշխատանքների ժամանակ գետնի տակ հայտնաբերվել են, ենթադրաբար, 10-րդ դարի կավե անոթներ և հին «Գարեթուբանի» կոլեկտորային համակարգը։
Երկիր մոլորակի վրա այսօր առավոտյան սկսվել է անսպասելի՝ մոլորակային մասշտաբի մագնիսական փոթորիկ։
Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը հայտարարել է, որ Թուրքիան 2027-ի առաջին ամիսներին լուսնագնաց կուղարկի Լուսին։
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում։ Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Բրիտանացի գիտնականները պլանավորում են Ազգային առողջապահական ծառայության (NHS) պացիենտների բջիջներից փոքր չափերի մարդկային օրգաններ և այլ հյուսվածքներ աճեցնել՝ դեղերը փորձարկելու և բժշկական հետազոտություններում կենդանիների օգտագործումը նվազեցնելու համար․ գրում է The Guardian-ը։
BANA Angels-ի գնահատմամբ՝ BlueQubit-ին միանալով՝ կազմակերպությունը նպատակ ունի աջակցել ընկերության հետագա զարգացմանը և մասնակցել քվանտային հաշվարկների ապագայի ձևավորմանը։
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը մեկնարկել է պատանիների համար նախատեսված առաջին դեմքից դիտում ապահովող (FPV) դրոնների անվճար կրթական ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում անցկացվեց գործնական դաս՝ դաշտային թռիչքներով։ Դասընթացին ներկա էր նաև Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Այս նախաձեռնությունը դարձավ Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի համագործակցության հերթական քայլը՝ նպաստելով Հայաստանում երիտասարդների թվային գրագիտության բարձրացմանն ու տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը։
Հիշեցում. Այսօր սպասվում է իսկական երկնային մարաթոն: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Երկրորդ տարին անընդմեջ հայ դպրոցականները մասնակցել են Արհեստական բանականության միջազգային օլիմպիադային (IOAI)՝ 2 բրոնզով եզրափակելով ելույթը օգոստոսի 2-8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած միջազգային մրցույթում։
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բուհերում մի քանի մասնագիտությունների գծով թափուր տեղեր են մնացել. Որոշ մասնագիտություններ առհասարակ չեն հետաքրքրում երիտասարդներին:
Սթենֆորդի համալսարանի հետազոտողները հայտնել են, որ արհեստական բանականությունն օգտագործվել է նոր վիրուսներ մշակելու համար, որոնք լիովին գործունակ են և կարող են վերարտադրվել լաբորատորիայում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Չինաստանն ավարտել է աշխարհում ամենամեծ ջերմամիջուկային մագնիսի ստեղծումը, որով երկիրը նպատակ ունի մինչև 2030 թվականը ջերմամիջուկային սինթեզի միջոցով հասնել էներգիայի արտադրության․ գրում է Forbes-ը։
Գիտնականներն առաջարկել են մինչև 2200 թվականը կրկնակի կրճատել աշխարհի բնակչությունը մոլորակի բնական պաշարները և կենսաբազմազանությունը պահպանելու, ինչպես նաև ածխաթթու գազի արտանետումները նվազեցնելու համար: Այս մասին հետազոտողները գրել են Sustainable Development գիտական ամսագրում հրապարակված հոդվածում:
Անօդաչու թռչող սարքերի միջոցով ջերմոցների մոնիտորինգի համակարգը կօգնի հայտնաբերել երիտասարդ տնկիների հիվանդությունները և ժամանակին սկսել դրանց բուժումը։ Դա թույլ կտա նշանակալիորեն կրճատել բույսերի ոչնչացումը, որը ջերմոցային բիզնեսում միջինում հասնում է 10%-ի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Cropart» ստարտափի համահիմնադիր Սերյոժա Կարապետյանը։
Ինչպե՞ս են ձևավորվում քարանձավները, ո՞ր տեսակն է միայն Հայաստանում, ի՞նչ խանգարող հանգամանքներ կան՝ այս վայրերը զբոսաշրջային կենտրոններ դարձնելու առումով։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք քարանձավագետ Սմբատ Դավթյանի հետ։