
iOs-ի վերջին նորացումը կապից զրկել է iPhone-ների տերերին

iPhone ունեցողներից շատերը բջջային կապից զրկվել են այն բանից հետո, երբ սմարթֆոնի վրա տեղակայել են iOs օպերացոն համակարգի վերջին նորացումը՝ 12.1.2-ը: Այդ մասին հայտնել է Forbes հանդեսը:
Առանց կապի են մնացել Եվրոպայի, Ասիայի, Հյուսիսիային, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայի բնակչները: Սոցցանցերում օգտատերերից ոմանք նաեւ գանգատվում են Wi-Fi-ով Ինտերնետին միանալու բացակայությունից: Apple-ն առայժմ պաշտոնապես չի արձագանքել սմարթֆոնների տերերի գանգատներին:
Twitter-ում ընկերության տեխաջակցության աշխատակիցները խորհուրդ են տալիս օգտատերերին գաջեթների կարգաբերումը համապատասխանեցնել գործարանային, սակայն դա չի երաշխավորում խնդրի լուծումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: