Չափավոր խմողներն ավելի երկար են ապրում, քան չխմողները

ԱՄՆ-ի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր չափավոր քանակությամբ ալկոհոլ են օգտագործում, ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր լիովին հրաժարվում են ոգելիք խմիչքից: Այդ մասին հայտնել է WKRC-TV պորտալը:

90+ Study-ի ուսումնասիրությանը, որի նպատակը եղել է երկարակեցության գործոնների բացահայտումը, մասնակցել է ավելի քան 1,6 հազար մարդ: Վեց ամիսը մեկ, սկսած 2003 թվականից, կամավորները նյարդաբանական եւ նյարդահոգեբանական թեստեր են անցել, ինչպես նաեւ կատարել են ճանաչողական եւ ֆիզիկական առաջադրանքներ: Գիտնականները նաեւ պարզել են փորձի մասնակիցների սննդաբաժինը, ֆիզիկական ակտիվությունը, ուսումնասիրել են նրանց հիվանդության պատմությունը եւ օգտագործվող դեղամիջոցները:

Պարզվել է, որ նրանք, ովքեր չափավոր քանակությամբ ոգելից խմիչքներ եւ սուրճ են օգտագործել, ավելի հաճախ են ապրել մինչեւ 90 տարեկան հասակը, քան նրանք, ովքեր դրանք չեն խմել: Դեռ ավելին, 70-ից բարձր տարիքի ավելորդ քաշով մարդկանց մոտ մահվան վտանգն ավելի փոքր է եղել, քան սովորական կամ ոչ բավարար քաշ ունեցող մասնակիցների մոտ:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ 90-ից բարձր տարիքի մարդկանց 40 տոկոսից ավելին տառապել է դեմենցիայով, իսկ գրեթե 80 տոկոսը՝ հաշմանդամներ էին:

Տեսանյութեր

Լրահոս