Բաժիններ՝

Կես միլիոնից ավելի համակարգիչներ են վարակված WannaCry վիրուսով. KryptosLogic

WannaCry վտանգավոր վիրուսը, որը 2017 թվականին ախտահարել էր ավելի քան 300 հազար համակարգիչ, հայտնաբերվել է հարյուր հազարավոր սարքերի մեջ ամբողջ աշխարհում: Այդ մասին Tweitter-ում պատմել է KryptosLogic ընկերության անվտանգության եւ սպառնալիքների վերլուծության բաժնի ղեկավար Ջեյմի Հենքինսը:

Նրա տվյալներով՝ մեկ օրում ընկերության մասնագետները գրանցել են գրեթե 3 մլն հարցում, որոնք ստացվել են 220 հազար վարակված համակարգիչներից: Մեկ շաբաթվա ընթացքում նրանց հաջողվել է արձագանքել ավելի քան 17 մլն հարցումների, որոնք ստացվել են 194 երկրների գրեթե 640 հազար սարքերից: Այդ համակարգիչները վարակված են վիրուսի առաջին մոդիֆիկացիայով, որը մշտապես դիմում է հատուկ դոմենին՝ ստանալու գրոհն սկսելու ազդանշան:

Այժմ ռեսուրսը հասանելի է եւ վերահսկվում է կիբեռանվտանգության բնագավառի մասնագետների կողմից: Սակայն ցանցում ցանկացած խափանում կամ էլեկտրականության հետ կապված խնդիրները կարող են այն անջատել, եւ այդժամ WannaCry-ն կակտիվանա: Վարակված սարքերի մեծամասնությունը գտնվում է Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի եւ Վիետնամի տարածքում: Հավելենք, որ նոյեմբերին կիբեռանվտանգության բնագավառի փորձագետները WannaCry վիրուսը համարել են մոլորակի ամենատարածված շորթիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս