Samsung-ն արդեն սկսել է Galaxy S10-ի արտադրությունը
Samsung-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ընկերությունն արդեն սկսել է արտադրել Galaxy S10-ի առաջին խմբաքանակը: Այս մասին հաղորդում է PhoneArena-ն:
Դեռևս պարզ չէ, թե այս հաղորդագրությունը վերաբերում է միայն Galaxy S10 հիմնական մոդելին, թե նաև S10 Lite-ին և S10+-ին:
Նախորդ տարվա համեմատ ընկերությունը արտադրությունը սկսել է ավելի վաղ: Դա կարող է նշանակել, որ Samsung-ը կթողարկի այս շարքը սովորականից ավելի վաղ: Մեկ այլ տարբերակում նշվում է, որ նոր սմարթֆոնների արտադրությունը դարձել է ավելի դժվար և այդ իսկ պատճառով դրանք թողարկվում են ավելի վաղ:
Արդեն հայտնի է, որ այս սմարթֆոնները մի փոքր ավելի բարձր արժեք կունենան, քան ընկերության ներկայացրած սմարթֆոնները ունենում են սովորաբար:
Սմարթֆոնների մոտավոր արժեքը կլինի՝
Galaxy S10 Lite 128 ԳԲ – 669 ֆունտ
Galaxy S10 128 ԳԲ – 799 ֆունտ
Galaxy S10 + 128 ԳԲ – 899 ֆունտ
Շատերը այս սմարթֆոնների արտադրությունը վաղ սկսելը կապում են նրա հետ, որ ընկերությունը դադարեցրել է իր արտադրությունը Չինաստանում:
Սիրարփի Աղաբաբյան