Բաժիններ՝

Ներկայացվել է նոր բյուջետային առաջատարը

Pocophone F1 սմարթֆոնը նախկինոմ ներկայացվել էր՝ որպես բավականին թանկ սմարթֆոն, որն ունի 8ԳԲ+2556 ԳԲ հիշողություն: Այնուհետև խոսակցություններ եղան, որ պետք է լինի ավելի մատչելի տարբերակներ: Երեկ պաշտոնապես հայտարարվեց Pocophone F1 թողարկման մեկնարկը` 6 ԳԲ + 128 ԳԲ տարբերակով:

Նոր Xiaomi Pocophone-ը, սակայն, ոչ թե Pocophone F2- ն է, ինչպես շատերը ենթադրում էին, այլ հին սմարթֆոնի թարմացված տարբերակը: Սարթֆոնի արժեքը սկսվում է 365 դոլարից:

Pocophone F1-ը հագեցած է 6.18 դյույմանոց IPS էկրանով: Այն ունի 18.7: 9 ընդլայնում, Full HD + և աշխատում է Snapdragon 845 chip-ով: 4000 mAh մարտկոցը՝ արագ լիցքավորման համակարգով, ապահովում է սմարթֆոնի հզորությունը: Հիմնական տեսախցիկն ունի 12 + 5 մեգապիքսել հզորություն, իսկ դիմացի տեսախցիկը՝ 20 մեգապիքսել: Մատնահետքի սկաները գտնվում է հեռախոսի հետևի մասում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս