«Չնայած «Իմ քայլում» պնդում են, թե իրենց պատգամավորները գործուղման և հանդիպումների էին, ու ԲԴԽ-ի իրենց առաջադրած թեկնածուն զուտ «տեխնիկական»` ձայների պակասի պատճառով չընտրվեց, «Իմ քայլի» մեր աղբյուրն այլ մանրամասներ հայտնեց այդ առնչությամբ. «Իրականում երկար բանակցությունների արդյունքում է դատավորի թեկնածու Աննա Մարգարյանը համաձայնել, անգամ նրա տուն են գնացել` համոզելու, որ առաջադրի թեկնածությունը։
Նրա անկաշկանդ արվեստը կոմունիստական կուսակցության վերին էշելոնների քիմքին հաճելի լինել չէր կարող, տարիներ պահանջվեցին, որ հայրենիքից արտաքսված երգիչը Հայաստան գա, նորից երգի իր հանդիսատեսի համար:
«Փաստ» թերթի՝ արցախյան աղբյուրների փոխանցմամբ, Արցախի նորանշանակ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը համակարգի վերակառուցման ինտենսիվ գործընթաց է սկսել, զինվորական «դիսցիպլինա» մտցրել՝ խորհրդակցություններում շարունակելով պնդել, որ իր մարտունակությամբ, առկա ներքին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտաքին անվտանգության խնդիրները լուծելու առումով ոստիկանությունը պետք է կարեւոր դերակատարություն ունենա:
Երեկ խորհրդարանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության անդամները հանդես եկան մամուլի ասուլիսով` անդրադառնալով նաեւ այդքան քննարկված ՌԴ-ի ձայնի իրավունքի վերականգնման հարցի քվեարկությանը:
«Տեւական դադարից հետո ազատամարտի հայտնի հրամանատար, փորձառու գործիչ Սասուն Միքայելյանը երեկ լրագրողների առաջ խոսեց եւ խոսեց բավականին տարողունակ․ «Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում․․․ Հիմա մենք եկել ենք մա՞րդ փոխենք, թե՞ մարդկանց փոխենք»։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատական համակարգում պատրաստվում են նոր գործընթացների:
Իշխանության թեւերը կտրող Նիկոլ Փաշինյանը հազիվ թե կարողանա նաեւ լեզուները «կտրել»։ Իսկ իշխանության ներսի «լեզուներն» արդեն շատ բաներից են բողոքում։
Ասում են, թե որքան էլ «նորակոչիկ», սկոլիոզի պատճառով բանակում չծառայած արդարադատության 28-ամյա նախարարը գերազանցիկի առոգանությամբ եւ պատրաստակամությամբ ձեռնամուխ է եղել անցումային արդարադատության կյանքի կոչմանն ու առանց դատարանի վճռի`գույքի բռնագանձման «սակրալ» գործընթացի իրականացմանը, շեշտելով, որ օրենքի նախագիծն արդեն իսկ պատրաստ է, այդուհանդերձ գործընթացը դժվար գլուխ գա։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում հերքել է Սասուն Միքայելյանի հետ հարաբերության լարվածության մասին տեղեկությունները, միաժամանակ ասել, թե չգիտե ԱԺ նիստերից Սասուն Միքայելյանի բացակայության պատճառը:
Արդարադատության նախարարությունը կառավարությանը կներկայացնի «քրեական աշխարհին հարելը» քրեականացնող նախագիծը:
«Արդեն 6-րդ օրն է՝ չեն գործում Երեւան-Արմավիր երթուղին սպասարկող միկրոավտոբուսները:
Հուլիսի 1-2-ը Մոսկվայում տեղի է ունենալու միջազգային խորհրդարանական ֆորում, որին հրավիրված են տասնյակ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ, սփիքերներ:
Օրեր առաջ «Փաստի» հետ զրույցում «Վարորդի ընկեր» ԻՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանը մտահոգություն էր հայտնել, որ փողոցներում հաճախ կարելի է հանդիպել առանց պետհամարանիշների մեքենաների:
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը, ինչպես հայտնի է, նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, Հայաստանի նախագահին, կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված:
ԱԱԾ-ում քննվող Մետրոպոլիտենի գործով առաջիկայում նոր դրվագներով բացահայտումներ կլինեն:
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ չի՞ պատրաստվում համալրել ՔՊ-ի շարքերը, հատկապես, որ իրեն հարազատ են հեղափոխական թիմի դավանած արժեհամակարգը, ու ամիսներ առաջ հարթակից անձամբ «դըմփ-դըմփ-հուի» ծիսակարգին էր մասնակցում։
Վերջին օրերին հաճախ է խոսվում նախարարների, պատգամավորների եւ այլ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հնարավորությունների մասին՝ կապված նվազագույն աշխատավարձի բարձրացման հետ: Իշխանական պատգամավորները արագորեն արձագանքեցին՝ շեշտելով նվազագույն եւ բազային աշխատավարձերի տարբերության, ինչպես նաեւ դրանց տոկոսային հարաբերակցության մասին:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ տեսուչների բաժինների պետերը համատարած դատի են տալիս ՊԵԿ-ին, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին:
Արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի տեղում քննարկվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
Քաղաքական ակտիվիստ Գրիշա Վիրաբյանը նախաձեռնում է շարժում, որի նպատակը սահմանադրական փոփոխություններ կազմակերպելն է:
Քաղաքապետարանն էս նեղ մաջալին պատրաստվում է մեծ քանակով ու բավականին թանկ աղբամաններ ու նստարաններ գնել։
Մի քանի օր է համառ լուրեր են շրջանառվում, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը այնքան վիրավորված է, որ իրեն ՔՊ համագումարը չի ընտրել Քաղպայմանագրի վարչության անդամ, որ պատրաստվում է հրաժարվել մանդատից։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստին կարող է մասնակցեն նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը:
Ինչպես հայտնի է, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում:
Գագիկ Ջհանգիրյանը կարող է նշանակվել Արարատի մարզպետ: Ջհանգիրյանը Արարատի մարզի Արարատ գյուղից է, Վազգեն Սարգսյանի համագյուղացին:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:
բանակի նյութական ապահովման հետ կապված Մովսես Հակոբյանն անչափ լուրջ խնդիրներ ուներ` խախտումների մասով, անգամ խոսվում էր պատասխանատվության կանչելու մասին:
Բավականին հետաքրքիր իրավիճակ է առաջացել ՍԴ-ի շուրջ` ոչ միայն «նորընտիր» ՍԴ նախագահի, այլեւ օրերս վերաքննիչ դատարանի` Քոչարյանի մասով կայացրած որոշման մասով:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները հիմա էլ փորձում են հեղափոխություն կազմակերպել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմում՝ հասնելով Պարգեւ Սրբազան Մարտիրոսյանի պաշտոնանկությանը: Պարգեւ Սրբազանը ասոցացվում է Արցախի ներկա իշխանությունների հետ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Արցախում իշխանափոխությունը պետք է լինի փաթեթային՝ քաղաքական, ռազմական եւ հոգեւոր իշխանությունները միաժամանակ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Ավելի քան մեկ տարի ներքաղաքական թոհ ու բոհի մեջ ենք, սևեռված ենք ներքին խնդիրների վրա, մինչդեռ արտաքին քաղաքականության ոլորտը բարձիթողի վիճակում է: