Շշի Մելոյի մահափորձի գործը տանում են փակուղի. պատվիրատուի անունը պետք չէ հնչեցնել

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Մելիք Մանուկյանի դեմ մահափորձից հետո հանցագործության դեպքի վայրից հանցագործության հետքեր կրող ավտոմեքենան ապօրինաբար, ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելով հեռացնելու դեպքի առթիվ հարուցվածք քրգործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Իսկ թե ով է, ի վերջո, նախապատրաստել եւ պատվիրել հանրային նշանակություն ունեցող մայրուղու վրա, այն էլ «նոր Հայաստանում» նման մահափորձ, ո՞վ է, ի վերջո, այդ առեղծվծային պատվիրատուն, ՔԿ-ից մեզ հերթական անգամ միայն տեղեկացրին, որ այդ ուղղությամբ ակտիվ քայլեր են ձեռնարկվում եւ նախաքննությունը շարունակվում է:

Նկատենք, որ շրջանառվող լուրերի համաձայն, այս գործը տանում են դեպի փակուղի՝ հասկանալով, որ, ըստ որոշ աղբյուրների՝ պատվիրատուի անունը պետք չէ հնչեցնել եւ որ աղբյուրների տվյալներով էլ՝ չեն կարող գտնել:

Սակայն ավելի հավանական է առաջին տարբերակը՝ հաշվի առնելով, որ կատարողները (համենայնդեպս նախաքննության պնդմամբ) ձերբակալված են: Ճիշտ է, ըստ մեր աղբյուրի «նրանք բերանները ջուր են առել եւ չեն խոսում, քանի որ կալանավայրում իրենց շատ լավ տիրություն անող կա»:

Բայց եթե անգամ այդպես է, այդ «տիրություն անողներին» հայտնաբերելը ավելի հեշտ խնդիր կլիներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս