«Նախորդ անգամները այդ դեպրեսիաները հաղթահարվել են Նիկոլ Փաշինյանի եւ Հայկ Մարությանի մերձավոր շրջապատի ջանքերով։ Բայց շրջապատը վստահ չէ, որ այս անգամ կհաղթահարվի դեպրեսիան եւ կարծում են, որ ինչ-որ պահի Մարությանի նյարդերը տեղի կտան եւ նա հրաժարականի դիմումը կպնդի»:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ Սաքունցի վանաձորյան դպրոցի կարկառուն ներկայացուցիչը, վանաձորցի Էդմոն Մարուքյանի կնոջ ընկերուհին է։ Հենց դրանով է պայմանավորված սորոսական թեւի հաղթանակը նման կարեւորագույն պոստում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ԱԺ-ում աշխատող լրագրողներն գործում են բավականին բարդ պայմաններում. հարցերին պատասխանելուց խուսափող իմքայլականներին երբեմն գումարվում են ԼՀԿ-ի եւ ԲՀԿ-ի անպատրաստ, իրենց գիտելիքների վրա անվստահ պատգամավորները։ Մեկ տարուց ավելի գործող ԱԺ-ն չունի մամլո խոսնակ, եւ ցանկացած հարց մնում է առկախ, օդում` հասցեատեր չունենալու պատճառով։
«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` գլխավոր դատախազությունում լուրջ աղմուկ է հասունանում: Դատախազները, լավ գիտակցելով, որ էթիկայի կանոն խախտելով` հնարավոր է կարգապահական պատասխանատվության ենթարկվեն, այնուամենայնիվ չեն պատրաստվում լռել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու, նրան «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու առնչությամբ:
«Իրատես» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետի աշխատանքը շարունակում է դժգոհության առիթներ տալ ոչ միայն ընդդիմադիրների շրջանում, այլեւ հենց քաղաքապետարանում։ Քաղաքապետարանի աշխատակիցները հեգնանքով նշում են, թե Երեւանի գումարներին էլ «Կարգին հաղորդման» պրոդյուսերի ոգով է մոտենում։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ իշխանական խմբակցությունը ներկայացնող Հայկ Սարգսյանը որոշել է մի օրենք գրել, որով զինվորական ծառայություն է առաջարկում՝ արագացված ընթացակարգով: Ամենեւին հասկանալի չէ, թե ինչու է նա այս սիմվոլիկ ծառայությունն առաջարկում, ըստ որի՝ եթե չես ուզում ծառայել, ապա կարող ես պետական բյուջե վճարել 10 մլն դրամ, մեկ ամիս ծառայել ու … հետո թերեւս գնալ, տանը բազմոցին պառկել: Ո՞ւմ նախաձեռնությունն է իրականում այս խիստ խտրական նախագիծը, որն, ըստ էության, դասալքության ուղիղ քարոզ է պատերազմող մեր երկրում:
«Իրատես» թերթը գրում է. «Այսօր հավանաբար հասարակության տարանջատումն ավելի մեծ է, քան 1,5 տարի առաջ, որովհետեւ իշխանափոխության օրերին «սեւերը» հատուկենտ էին, իմա՝ նախկին իշխանության ներկայացուցիչները եւ նրանց մերձավորները, իսկ «սպիտակները»՝ մի ողջ ժողովուրդ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքապետ Հայկ Մարությանը տեւական արձակուրդից հետո դարձյալ մեկնել է արձակուրդ, իհարկե, խիստ կարճատեւ՝ ընդամենը երկու օր, սակայն այդ արձակուրդը բոլորովին այլ լույսի ներքո է հայտնվում աղբատար մեքենաների նվիրատվության աղմուկի ներքո: Քաղաքապետարանը նախօրեին հրապարակել է «ԿամԱԶ»-ների նվիրատու ընկերությունների ցանկը, որտեղ կան նաեւ հայտնի անուններ ունեցող սեփականատերեր, ինչպես, օրինակ, Սամվել Ալեքսանյանը: Սակայն նվիրատուների ցանկի հրապարակումը ոչ թե հանում է հարցերը, կամ նվազեցնում աղմուկը, այլ գործնականում ավելի խճճում պատկերը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱՄՆ Վիրջինիա նահանգում կալանավորվել է դաշնակցական երգիչ Գառնիկ Սարգսյանը: Վերջինս մեղադրվում է թմրամիջոցների, մասնավորապես՝ կոկաինի ապօրինի շրջանառությանը մասնակից լինելու մեջ: Ըստ մեր աղբյուրի՝ երգիչ Սարգսյանը իր վարած բեռնատարի խցիկում թաքցրել է կոկաին եւ փորձել է Կալիֆոռնիայից Վիրջինիա տեղափոխել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը Արցախի «Վալեքս գարդեն» հյուրանոցի սրահում տեղի կունենա «Արդարություն» կուսակցության համագումարը` գարնանային ընտրություններին ընդառաջ։ Կուսակցությունը կհայտարարի ընտրություններին մասնակցելու եւ գեներալ Վիտալի Բալասանյանին նախագահի թեկնածու առաջադրելու մասին: Նույն օրը համագումար կանի նաեւ Աշոտ Ղուլյանի կուսակցությունը․ նրանք էլ Ղուլյանին կհայտարարեն թեկնածու:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեկտեմբերի 23-ին կայանալու է ՀՖՖ ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընտրվելու է նոր գործկոմ եւ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ: Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ նախագահի ամենահավանանական թեկնածուն Լոռի ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Թովմաս Գրիգորյանն է: Գրիգորյանը հանդիսանում է ֆուտբոլային մարդ, տարիներ շարունակ եղել է ոլորտում ու ընդունելի մարդ է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքապետարանը հրապարակեց աղբատար տեխնիկայի նվիրատուների ցանկը, որից կոռուպցիոն սկանդալի հոտ է գալիս։ Այսպես․ նվիրատուներից մեկը Սամվել Ալեքսանյանի «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն է, որը նվիրել է 3 միավոր բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» մակնիշի մեքենա։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հայտնեց, որ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվել, քանի որ նա ՀՔԾ-ի սահմանած 48 ժամվա ընթացքում չի ներկայացել հարցաքննության։ Խոսքը Մարտի 1-ի գործով նրան առաջադրված մեղադրանքի մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարությունը նախատեսում է 2022թ. ներդնել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգ: Նախագիծն, ի դեպ, շրջանառության մեջ է դրվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախատեսվում է սահմանել նոր հարկատեսակ՝ առողջության հարկ, չափն էլ՝ 6 տոկոս:
«ՀՅԴ-ն օրակարգից չի հանել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը: ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է. «Պահանջը չի փոխվել, Երիտասարդական միությունը հայտարարությամբ է հանդես եկել, նստացույցը իրենց համար եղել է գործիք իրենց խնդիրը հանրային օրակարգ դարձնելու համար, իր նպատակին ծառայել է, հիմա իրենք գործողություններն այլ ծրագրով են շարունակելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կոնսոլիդացիա՝ պլյուս մեկ» ձեւաչափով մի քանի ամիս առաջ ձեւավորված «Հայ արարման հավաք» շարժումն այս օրերին փորձում է այլ ուժերի կոնսոլիդացնել եւ երթ անցկացնել՝ ընդդեմ Հայաստանում ստեղծված ատելության մթնոլորտի:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու առաջարկի վերաբերյալ նախագիծը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի դեկտեմբերի 3-ին մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի ընթացքում։ Սակայն իշխանական շրջանակներից ստացված տեղեկության համաձայն՝ «գործուն քայլեր» հնարավոր է չձեռնարկեն դատավորներին թոշակի դիմումներ պարտադրելու ուղղությամբ։
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ հոկտեմբերի 27-ի գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը, որն, ինչպես տեղեկացրել էինք երեկվա համարում, անցնում է ԱԱԾ բացահայտած կաշառքի քրեական գործով, գնացել է թոշակի:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ քաղաքապետարանին 20 «Կամազ» մակնիշի աղբատարներ նվիրած անձը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն է, ով այս պահին կալանավորված է:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ալիկ Սարգսյանին հարցրինք՝ իրավապահները Ձեզ առաջարկե՞լ են ցուցմունք տալ Քոչարյանի կամ որեւէ այլ անձի դեմ՝ դրա դիմաց խոստանալով չհետապնդել։ «Չէ, նման բան չի եղել, դա իմ համար էլ վիրավորական կլիներ․ էս տարիքում, իմ անցած ճանապարհով ինձ կարելի՞ է նման բան ասել, թե արի՝ ցուցմունք տուր։ Դա ճիշտ չի լինի, որ ինձ նման բան առաջարկեն, ես շատ բացասական կվերաբերվեմ, շա՜տ»,- ասաց նա։
«Փաստ» թերթը գրում է. «Ցանկացած քաղաքական կուսակցություն, որպես կանոն, ունենում է միջազգային գործընկերներ. ՀՀ քաղաքական համակարգում գործող ազդեցիկ ու կշիռ ունեցող կուսակցությունների մեծ մասն առաջնորդվում է այդ սկզբունքով։ Սակայն այս հարցում ՀՀ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեպքում պատկերը լրիվ այլ է։ Իշխանության գալուց հետո ՔՊ միջազգայնացման հարցը գտնվում է Նիկոլ Փաշինյանի սեղանին, ինչի վերաբերյալ այս մեկուկես տարվա ընթացքում առարկայական քայլեր չեն արվել։
«Փաստ» թերթը գրում է. «2020 թվականի պետական բյուջեի նախագծում մի առանցքային բաց կա, որը «Փաստի» հետ զրույցում մատնացույց արեցին մի քանի տնտեսագետներ: Բյուջեի նախագծի վերջին հատվածում, որը կոչվում է «Ռիսկերի գնահատման հատված», որպես կանոն, հիմնականում շեշտվում են այն հնարավոր ռիսկերը, որոնք կարող են ազդել բյուջեի կատարման վրա եւ ընթացքում որոշակի շեղումներ արձանագրել:
««Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ բացահայտումներ է արել ԱԱԾ ոչնչացված փաստաթղթերի վերաբերյալ: Հիշեցնենք` այս տարվա մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանն իր գործունեության մեկամյակն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել էր. «ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն, որովհետեւ նախորդ իշխանությունները, ըստ ծառայողական նյութերի, հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ նյութեր են ոչնչացրել»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր լրանում է Սասուն Խաչատրյանի` Ձեզ տրված 48 ժամը, Դուք Մոսկվայում եք, ո՞րն է լինելու հաջորդ քայլը՝ հարցրինք նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին։ «Անկեղծ ասած` չի հետաքրքրում»: Հետախուզո՞ւմ։ «Չի հետաքրքրում»: Ինչո՞ւ։ «Գործընթացը խիստ արհեստական է»:
«Փաստ» թերթը գրում է. «Ախթալայում գտնվող թիֆլիսահայ մեծանուն գործարար, բարերար Միքայել Արամյանցի 120-ամյա տունը, որը լոռեցիների հպարտության առարկաներից է, այսօր փաստացի անտերության է մատնված:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ բացահայտել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից 2007-2009 թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք: Բայց ԱԱԾ-ն չբարձրաձայնեց, թե ինչ պաշտոնատարների մասին է խոսքը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբաղ Համբարյանի ճակատագիրը ՃՈ համարանիշների գործով դառնում է մշուշոտ, նրա որդին պաշտոնեական առաջխաղացում է ունեցել։ Նա, ոչ ավելի, ոչ պակաս, քննիչից միանգամից դարձել է վարչության պետ։
«Իրավունք» թերթը գրում է. «Իջեւանում համայնքապետի ընտրությունները լինելու են ոչ թե դեկտեմբերի վերջին, այլ մարտի սկզբին: Այս մասին տեղեկացանք տեղի մեր աղբյուրներից:
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ հանրային օրակարգում է գտնվում դատական համակարգում վեթինգ անցկացնելու նախաձեռնությունը, որի մասին կառավարության նիստում ժամանակին հանձնարարական էր տվել Նիկոլ Փաշինյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դաշնակցությունն Արցախում քաղաքական ուժերի ու նախագահի թեկնածուների հետ քաղաքական կոնսուլտացիաները շարունակում է։ Մեր տեղեկություններով՝ հանդիպել են հիմնական թեկնածուների հետ․ նպատակը միասնական սկզբունքներով ընտրությունների գնալն է: