Փաշինյանը զգուշանում է ռազմական հեղաշրջումի՞ց․ շրջանառվում է Դավիթ Տոնոյանին փոխարինողի անուն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կասկածում է բոլորին, բայց ամենամեծ վախը զինված ուժերից է։ Նեղ շրջանակում նա կասկած է հայտնել, որ կարող են ռազմական հեղաշրջում իրականացնել։

Դրանով է պայմանավորված Դավիթ Տոնոյանի վերջին օրերի ակտիվությունը, բանակի մասին հայեցակարգի հրապարակումը, որի գլխավոր ուղերձն այն է, որ բանակը չի խառնվելու քաղաքականությանը։ Ու չնայած նախարարի հավատարմության երդումին, իշխանական շրջանակներում քննարկվում է նրան փոխարինողների անունը։

Այդ թվում՝ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի, ում ապրիլյան պատերազմից հետո հեռացրին ՊՆ-ից՝ հետախուզության ոլորտում ձախողումների համար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930