«Հրապարակ» թերթը գրում է. «Մխիթար Հայրապետյանին հայ-իրանական բարեկամական խմբի ղեկավար նշանակելը ոմանց զարմացրել է։ «Իրանի հետ հարաբերությունները խորհրդարանի մասով պետք է համակարգի մի մարդ, որը չկարողացավ աշխատել Եվրանեսթում՝ պատճառաբանելով, թե կուսակցական ծանրաբեռնվածություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` ՀՀ իշխանությունները ոչ միայն Ռուսաստանի հետ խնդիրներ ունեն, այլեւ ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի: «ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում խնդիրները դեռ անցած տարվանից են․ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է Անհատական համագործակցության գործողությունների` IPAP-ի ծրագրով, որն ստորագրվել է 2005-ին եւ 2 տարին մեկ պետք է վերաստորագրվի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մինչ գույքահարկի բարձրացման շուրջ հայաստանյան հասարակական-քաղաքական գործիչները ֆլեշմոբ են սկսել եւ քննադատության են ենթարկում իշխանությանը, տարօրինակ լռություն է պահպանում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ազգային Անվտանգության ծառայությունը կարծես թե որս է սկսել «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորների նկատմամբ: Երեկ հայտնի դարձավ, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն։
Երեկ, ԱԺ խորհրդի որոշմամբ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը ստանձնել էր Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավարումը:
Հակառուսական տրամադրությունների ակտիվացման փաստն այլեւս նույնիսկ թաքցնել չի հաջողվում: Փորձագետները քանիցս նշել են, որ դա արվում է իշխանության մեջ տեղավորված, ինչպես նաեւ իշխանամերձ արեւմտամետ հայտնի շրջանակների նախաձեռնությամբ ու վերահսկմամբ։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մի քանի օր առաջ մենք գրել էինք, որ ընդդիմության դեմ պայքարի շրջանակներում իշխանությունները չեն խնայելու եւ ոչ մեկին, իրավապահներին հանձնարարական է տրվել փորփրել ընդդիմադիրների անձնական օգտահաշիվները, կոմպրոմատների փաթեթներ կազմել, որ հարկ եղած պահին հրապարակեն։ Հատկապես «պրիցելի» տակ են ԲՀԿ-ականները, մանավանդ՝ ակտիվները։ 10 օր անց մեր հրապարակումը հաստատվեց՝ երեկ համացանց նետվեցին Նաիրա Զոհրաբյանի եւ Գեւորգ Պետրոսյանի հետ զրույցների ձայնագրությունները, որտեղ պատգամավորները հունից դուրս էին եկել եւ վիրավորական բառապաշար օգտագործել։ Օրինակ, Նաիրա Զոհրաբյանին, պարզվում է, սադրել է արտերկրում ապրող մեր մի հայրենակցուհի, ում Զոհրաբյանը հակադարձել է․ «Մի կտոր լափի համար փախել եք ձեր երկրից»։
Հայաստանի Ազգային ժողովի կայքում հրապարակվել է օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում Հայաստանում կարգելվեն հղիության արհեստական ընդհատումները (աբորտները)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հղիությունն իրական վտանգ է ստեղծում կնոջ կյանքի համար։
Վերջին շրջանում էլ ավելի է սրվել հայ-ռուսական հարաբերությունների թեման։ Մեր երկրների հարաբերությունները որքան էլ բարեկամական են, դաշնակցային, միեւնույն է՝ առաջնորդների մակարդակով բավական սառն են, ինչի մասին խոսում են արդեն ոչ միայն միջազգայնագետները, քաղաքագետները, այլ անգամ սովորական մարդիկ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով հարցաքննվել է գեներալ-լեյտենանտ Արարատ Մահտեսյանը:
Արարատ Միրզոյանը դժվարությամբ համոզել է Նիկոլ Փաշինյանին, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքը, որով դադարեցվում է ՍԴ 3 անդամի լիազորությունները, չհրապարակի 21 օրից շուտ, քանի որ դա օրենքի պահանջն է։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդմանը, որն ուղարկվել էր նախարարին հունիսի 3-ին:
Հուլիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել է Արմեն Թավադյանի (նաեւ Ռոբերտ Քոչարյանի) պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը` ապրիլին:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին կալանքի տակ են պահում Գագիկ Ծառուկյանի դեմ ցուցմունք տալու հույսով։
Արտաշատի բժշկական կենտրոնի երրորդ հարկից իրեն ցած նետած՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ բուժում ստացող 55-ամյա կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալ։
Չնայած հուլիսի 1-ը՝ ՀՀ դատախազության աշխատակցի օրը, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, չնշվեց այնպիսի մեծ շուքով, ինչպես նախորդ տարիներին, այնուամենայնիվ, համավարակը չխանգարեց, որ ՀՀ գլխավոր դատախազության շատ դատախազներ պարգեւատրվեն:
Պետք չէ մեղադրել մասնագետներին, թե՝ իշխանություններին քննադատելու փոխարեն օգնեք, աջակցեք։ Մեծ թվով մարդիկ երկու տարի շարունակ աջակցում են, խորհուրդներ են տալիս, սխալներն են մատնացույց անում՝ ապարդյուն։ Լսելու ունակություն ունեցող, սովորելու ցանկություն ունեցող, սխալներից դասեր քաղող իշխանություն մենք, ցավոք, չունենք։
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց բռնել իմքայլական պատգամավորների վախը: Իշխող խմբակցության անհնազանդ պատգամավորների «սեւ ցուցակ» կազմելուց եւ իրավապահների՝ նրանց հետ կապված հանձնարարություններից հետո «Իմ քայլը» մեկ մարդու կուսակցություն է հիշեցնում, որտեղ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի համար ճակատագրական նախագծերն ընդունվում են միաձայն:
Հայաստանի տուրիստական գործակալությունները փակման եզրին են: Պատճառը աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը:
Այսօր՝ ժամը 12-ին, վերաքննիչ քրեական դատարանում (դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ) քննվելու է ոչ միայն դատախազության բողոքը՝ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այլ նաեւ Ծառուկյանի պաշտպանների բողոքը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին Սասուն Միքայելյանի հնչեցրած արտահայտությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է՝ «հանցակազմի բացակայության հիմքով»։ Ինքը՝ Սասուն Միքայելյանը, հրաժարվել է ցուցմունք տալուց։
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի ընթացքից, որով որպես մեղադրյալ է ներգրավված նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ամսի 30-ին ՍԴ-ում նշանակված է աշխատակարգային նիստ, օրակարգում՝ 8 կարեւոր հարց: Սակայն ՍԴ 3 դատավորներ ԱԺ-ի ընդունած օրինագծի արդյունքում պաշտոնանկ են այլեւս, իսկ Հրայր Թովմասյանն ու Արեւիկ Պետրոսյանն արձակուրդում են. ասել է թե` քվորում չկա, եւ նիստ չի կայանա։
Այդ եզրակացությունը թեեւ փորձ էր արվել ներկայացնել դրական լույսի ներքո, սակայն իրականում անթաքույց քննադատություն էր պարունակում: Իսկ երեկվա նամակը եղել է թերեւս վերջին կաթիլը, եւ իշխանության որոշ ներկայացուցիչներ, հատկապես՝ իմքայլական պատգամավորները, դա կրկին համարել են նախարար Բադասյանի բացթողումը, քանի որ հենց վերջինս է սերտ աշխատել Վենետիկի հանձնաժողովի հետ` ըստ էության չկարողանալով «համոզել» նրանց:
Մեր տեղեկություններով՝ երեկ, երբ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը մուտք է գործել դատարան, նրան են մոտեցել Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը եւ զգուշացրել, որ եթե շարունակի իր ակտիվությունը, անհետեւանք չի մնա։
Իշխանությունները ցանկանում են դարձյալ երկարաձգել կորոնավիրուսով պայմանավորված եւ մարտի 14-ից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։
Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ավագյանը, որը հայտնի է Տուգո մականվամբ, պատրաստվում է արտագաղթել Եվրոպա, ավելի կոնկրետ` Հունաստան:
Արդեն մի քանի օր է՝ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանն ահազանգում է՝ Արա լեռան անտառը շտապ բուժման կարիք ունի թրթուրներից: Նախկին պատգամավորի ահազանգին անդրադարձել էր նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը, իսկ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը լռում է: Պարզվում է՝ նախարարությունը զբաղված է օդային տրանսպորտ հայթայթելով:
Հավանաբար շատերն են զարմանում, թե ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան աշխատած, արքայազնի հետ բարեկամացած, համաշխարհային մակարդակի բիզնեսների մասին էլ չասած, ալամ աշխարհ տեսած եւ, ի վերջո, տիեզերք թռչելու ցանկություն ունեցող Արմեն Սարգսյանը ինչու է եկել Հայաստան ու «սիմվոլիկ» նախագահ դարձել։