Նիկոլ Փաշինյանի`շրջիկ դերակատարներով ու ոստիկաններով հերթական շոուն Արմավիրում էր

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն այսօր կեղծ «բարենորոգչական նպատակներով» հերթական այցն էին կատարել. այս անգամ՝ Արմավիրի մարզ: Մարզի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում Նիկոլ Փաշինյանի համար ոչ կանոնական Պատարագ է մատուցել Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը և նույն թեմից Տեր Մկրտիչը, որը մեկ շաբաթ առաջ էլ հասել էր Շիրակի մարզ՝ նույն պատարագը մատուցելու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, քանի որ այնտեղի քահանաները հրաժարվել էին մասնակիցը դառնալ եկեղեցու պղծման արարողակարգին, որտեղ իրենց հոգևոր առաջնորդի՝ Վեհափառի անունն էր զեղչվելու:

Ի դեպ, առանձին դրվագներում մաս է կազմել նաև Արմավիրի թեմի հաշվապահը, որը ի աջակցություն Սիոն սրբազանի՝ մասնակցում էր կազմակերպչական աշխատանքներին:

Ինչպես ամենուր, այստեղ ևս Փաշինյանի աջակիցների փոքրաթիվ մի խումբ է եղել և ավելի շատ՝ ոստիկաններն ու կողքի դերակատարները:

Թե ինչո՞ւ Սուրբ Գևորգ եկեղեցու քահանան՝ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը, չի մատուցել Պատարագը՝ հարցին հստակ պատասխան չկա, սակայն, թեմի հավատացյալներից տեղեկություններ ստացանք, որ Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանի եղբորորդին է զոհվել 44-օրյա պատերազմի ժամանակ, ու նա հաշտ չէ երկրում կատարվողի հետ:

Կարդացեք նաև

Ավելին, եղել են սարկավագներ, որոնք ևս մերժել են իրենց հոգևոր հոր՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունը մերժելու իշխանությունների պահանջը, նրանց փոխարեն այնտեղ են եղել, օրինակ, Պատարագների շրջիկ սարկավագ Հրաչը ու մի ատամնաբույժ, որ վերջերս է ստանձնել եկեղեցում ծառայելու առաքելությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս