Հարցին` արդյոք հանդիպումը լինելու է Բաքվում, Օվերչուկը պատասխանել է, որ հանդիպումը կկայանա Ռուսաստանում։
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում (EUMA) կշարունակի իր գործունեությունը, դրա մանդատի հնարավոր փոփոխությունները կքննարկվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև:
Երևանի ընդհանուր իրավասությանք քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը վարույթ է ընդունել Բագրատ արքեպիոկսպոս Գալստանյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը։ «Դատալեքս» համակարգում առկա տեղեկությունների համաձայն՝ առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 19-ին՝ ժամը 16։00-ին։
Ռուսաստանը հասկանալի և հստակ դիրքորոշում ունի և այն կներկայացնի Ալյասկայում կայանալիք բարձր մակարդակով հանդիպմանը:
Երևանը կարողացել է Թեհրանին բացատրել, որ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ստորագրված հայ-ադրբեջանական համաձայնագրերը Իրանի համար խնդիրներ չեն առաջացնի։ Այս մասին IRNA-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ միաժամանակ նշելով, որ այս պահին համաձայնությունների մասշտաբները դեռևս ամբողջությամբ պարզ չեն։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Իսրայելի կողմից Արևմտյան ափի տարածքում և Արևելյան Երուսաղեմում բնակավայրեր կառուցելու վերաբերյալ ծրագրի հաստատումը։
Նիստի արդյունքներով ստորագրվեց ավելի քան 10 փաստաթուղթ, որոնք միտված են միության ինտեգրացիոն ծրագրերի հետագա զարգացմանը։
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն այսօր Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ իր ելույթից հետո արագ լքեց նիստերի դահլիճը։
«Կայուն տնտեսական աճի մեկ այլ ուղղություն ՀՀ-ն դիտարկում է ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը։ Ժամանակակից մարտահրավերները պահանջում են ոչ միայն ինստիտուցիոնալ լուծումներ, այլև տեխնոլոգիական գործիքներին ապավինում։ Արհեստական բանականությունը և թվային տեխնոլոգիաները դառնում են կարևորագույն ռեսուրս ինչպես տնտեսության, այնպես էլ կորպորատիվ և պետական կառավարման ոլորտներում փոխգործակցության նոր, ավելի արդյունավետ մոդելներ ձևավորելու համար»,- նշել է Մհեր Գրիգորյանը։
Իրանի Հանրապետությունը, ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման կարևորությունը, ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին հայտարարեց Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան։ Այս մասին լրագրողներին ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նա լրագրողներին ասել է, որ ուղևորությունը նախապես է ծրագրվել։
Հունվարին Դոնալդ Թրամփի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր ԱՄՆ-ն լքել է շուրջ 1,6 միլիոն անօրինական ներգաղթյալ:
«Մենք այս հարցը դիտարկում ենք հետևյալ համատեքստում՝ Հայաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, և եթե Հայաստանը կարծում է, որ իրենց համար ինչ-որ բան լավ է, ապա մենք, իհարկե, աջակցում ենք Հայաստանին»:
Իսրայելական ավիահարվածները թիրախավորել են Ջբաային, ալ-Թուֆֆահ, Բերղոզին շրջանները և ալ-Ռիհանի լեռը։
Թուրք ռեփեր Սերջան Իփեքչիօղլուն (բեմական կեղծանունը՝ Էզհել), սոցցանցային գրառումներից մեկի տակ մեկնաբանություն է արել՝ թիրախավորել է իր թուրք լինելու փաստը:
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 2024 թվականին աճել է 6,8%-ով՝ մոտենալով 9 տրիլիոն ռուբլու նշագծին:
Հիշեցնենք, որ այսօր Ալյասկայի Անքրիջ քաղաքում կայանալու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Հիմնական թեման կլինի Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, ինչպես նաև երկու երկրների միջև անվտանգության և տնտեսական համագործակցությունը։ Բանակցությունները տեղի կունենան երեկոյան»։
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների ընդհանուր ՀՆԱ-ն անցյալ տարվա ընթացքում աճել է 4,4%-ով: Տարվա սկզբից ցուցանիշն ավելացել է ևս 2%-ով, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:
Ճապոնիայի գաղութատիրությունից Կորեական թերակղզու ազատագրման 80-ամյակի կապակցությամբ ունեցած իր ելույթում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանի և Մոսկվայի հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվում ինքնիշխանության համար նրանց համատեղ պայքարի ֆոնին։
Մի մասը սևեռված է Սամվել Կարապետյանի կալանավորման ժամկետի վերաբերյալ դատավարությանը՝ քննարկելով դրա իրավական նրբություններն ու քաղաքական ենթատեքստերը։ Ավելի փոքր, բայց խորապես անհանգստացած հատվածը անքուն գիշերներ է անց կացնում` մտահոգված պետության գոյաբանական խնդիրներով, որոնք կարող են որոշել մեր պատմական շարունակականությունը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը պատմում է, որ Նիկոլ Փաշինյանի հեծանվային զբոսանքների ակտիվ փուլում՝ մայիս-հունիս ամիսներին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ենթակաների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել եւ առողջ ապրելակերպը գերատեսչությունում խթանելու քողի ներքո որոշել է քծնել «շեֆին»։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի՝ իր նկատմամբ հալածանքներից հետո բացահայտեց, որ գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»` ի հակակշիռ Նիկոլ Փաշինյանի` «Երկրի հակառակ կողմը» գրքի, որը նա գրում էր ընդհատակում գտնվելու ժամանակ՝ 2008-2009 թվականներին:
Պատմության ընթացքում աշխարհը բազմիցս ականատես է եղել հզոր կայսրությունների վերելքին, որոնք ժամանակի ընթացքում իշխել են հսկայածավալ տարածքների վրա, ձևավորել են համաշխարհային քաղաքականությունը և ուղղորդել քաղաքակրթությունների ընթացքը։
Ադրբեջանը 2024 թ. դեկտեմբերին Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի կործանումը չի համարում միտումնավոր հարձակում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News-ի հետ զրույցում։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ Ղրղզստանի Չոլպոն Աթա քաղաքում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջոցառումների շրջանակներում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը վստահություն է հայտնել, որ Հորդանան գետի Արևմտյան ափին նոր բնակավայրեր կառուցելու Իսրայելի իշխանությունների ծրագիրը խաթարում է երկու պետության բանաձևով լուծումը և միջազգային իրավունքի խախտում է։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանգառ է կատարել Մագադանում, նախքան Ալյասկա ժամանելը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար: Աշխատանքային այցի ընթացքում նա կայցելի «Օմեգա-Սի» ձկան յուղի վերամշակման գործարան, կզննի նախագահական մարզահամալիրը և Մայակ պարկի մշակութային-հասարակական կենտրոնը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանությունը հասել է աննախադեպ ծավալների և կրում է համակարգված բնույթ
Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Բայց մենք անպայման վերականգնելու ենք այն։ Դատավորները ազատ են լինելու իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու մեջ ու չեն առաջնորդվելու վախով, այլ՝ բացառապես օրենքներով։