Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Բայց մենք անպայման վերականգնելու ենք այն։ Դատավորները ազատ են լինելու իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու մեջ ու չեն առաջնորդվելու վախով, այլ՝ բացառապես օրենքներով։

Շնորհակալություն ենք հայտնում երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին ու մեր բոլոր աջակիցներին, որոնք դատարանի բակում էին կամ հետևում էին իրադարձություններին հեռավար։

Ամեն դեպքում, մեր բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում։ Օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որի գործունեությունը, անկասկած, նոր, վաղուց սպասված էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031