Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և ազգային բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումներով դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ կրկին պարզորոշ դարձնելով իշխող քաղաքական ուժից դատարանների լիակատար կախվածությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ալյասկայում դիմավորել է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինին։ Երկու ղեկավարների հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակել է ABC News-ը։
Թրամփի և Պուտինի միջև ավելի վաղ նախատեսված անձնական հանդիպումը այժմ վերածվել է «երեք-երեք» ձևաչափով հանդիպման, նշված է Սպիտակ տան զեկույցում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։
Աղոթում ենք խաղաղության համար․ Ջեյ Դի Վենսը գրառում է արել՝ Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ
LIVE: TRUMP PUTIN ALASKA MEETING / ԹՐԱՄՓԻ ԵՎ ՊՈՒՏԻՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ՝ ԱԼՅԱՍԿԱՅՈՒՄ. ՈՒՂԻՂ
Եթե Նիկոլ Փաշինյանը 2026-ի ընտրություններն անցկացնի ավտորիտարիզմի նշանաբանով, ապա նա փաստացի խրախուսելու է պայքարի ոչ սահմանադրական և ոչ քաղաքական վտանգավոր դրսևորումները՝ դնելով երկիրը անկանխատեսելի ճգնաժամերի առջև։
Հայտնի բելառուս դերասան Ալեքսանդր Ժդանովիչին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Այս տեղեկությունը հայտնել են լրատվամիջոցները։
Պակիստանը չի պատրաստվում փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ առանց Ադրբեջանի հետ նախնական խորհրդակցությունների: Դրա մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Ղասիմ Մոհիուդդինը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Ազատագրման օրվա կապակցությամբ։
Այսօր Ալյասկայում սպասվում է տարվա աշխարհաքաղաքական գլխավոր իրադարձություններից մեկը․ հանդիպում են Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը։ Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի կունենա Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում՝ Երևանի ժամանակով՝ 23:30-ին, թարգմանիչների մասնակցությամբ:
Մամուլում և սոցցանցերում շարունակում է շրջանառվել «Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման» վերաբերյալ ապատեղեկատվությունը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե առաջխաղացման տեսքով դիրքային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչը, սակայն, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Սեուլի պատմական Կվանհվամուն հրապարակում տեղի է ունեցել Հարավային Կորեայի նախագահի՝ Լի Չժե Մյոնի նշանակման արարողությունը ժողովրդի կողմից, իսկ Կորեայի՝ ճապոնական գաղութատիրությունից ազատագրման 80-ամյակի տոնակատարության ժամանակ նորանշանակ նախագահը ընդունել է ժողովրդի ներկայացուցիչների նշանակման նամակը։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են վաշինգտոնյան եռակողմ հուշագրին, Ադրբեջանին միջանցքի փաստացի զիջմանը, նաև՝ հայ-ադրբեջանական «խաղաղության համաձայնագրի» հրապարակված տեքստին, դրա վտանգներին, այս ամենի ֆոնին՝ տարածաշրջանային նոր պատերազմի հավանականությանը։
Ես ուզում եմ հրադադար տեսնել, որքան հնարավոր է շուտ։ Չգիտեմ՝ դա այսօր կլինի, թե ոչ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խաթիբզադեն և Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Օքայ Մեմիշն Անկարայում քննարկել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային իրադրությունը։
Պետք է առնվազն անհույս նեոլիբերալ լինես, որպեսզի հավատաս այն պնդումներին, որ «Թրամփի երթուղին» թույլ կտա էապես բարձրացել Հայաստանի անվտանգությունը: Հաճախ է խոսվում այն մասին, որ թեև Վաշինգտոնը ռազմական ներկայություն չի ունենա Սյունիքում, սակայն ամերիկյան կապիտալը թույլ չի տա այստեղ որևէ էսկալացիա՝ սեփական կայունության ու անվտանգության ապահովման նպատակով:
Մենք ուսումնասիրեցինք արբանյակային կադրերը և պարզեցինք, որ որոշակի տեղաշարժ, այնուամենայնիվ, եղել է: Ադրբեջանի ԶՈւ-ն դիրքային առաջխաղացում է իրականացրել Մեծ և Փոքր Ալ լճերից դեպի հարավ և Ջերմուկից դեպի հյուսիս սահմանային հատվածում։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրը քաղաքական և պետական կառավարման ֆակուլտետի ուսանող Հովհաննես Գոջաբաշյանն է։
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։ Այս մասին hetq.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Մինսկ այցելելու հրավերը։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 14 կուսակցության իրավունք է տվել մասնակցել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։
«Այս փաստաթուղթը ոչինչ չի բերելու Հայաստանին: Ալիևը դեռ մի շարք պահանջներ ունի, որոնք Հայաստանին էլ ավելի են մոտեցնելու գերեզմանի շեմին: Նա ունի Սահմանադրություն փոխելու, ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու պահանջներ, իր զորքերն այստեղ մտցնելու պահանջ, որ այդ ադրբեջանցիներին պաշտպանի: Նա լիքը ծրագրեր ունի, որոնք ոչ մի պրոհայկական բնույթ չեն կրում»:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանի կառավարությանն ու ժողովրդին շնորհավորել է երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։
Դատավորն էլ, դատախազներն էլ պրոֆեսիոնալ են, բայց ոչ մի հիմնավորում չունեին, որովհետև չկա. Երեմ Սարգսյան
Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տնտեսական համագործակցության նախագծերը և փոխադարձ անհանգստություն ներկայացնող թեմաները կլինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք բանակցությունների օրակարգում։
Ցածրակարգ շտապողականություն է, չհասկացանք՝ ինչ կատարվեց. սցենարը պատրաստի բերել էր. Մարինե Ֆարմանյան
Առանց կողմերի հետ համաձայնեցնելու՝ իրար հետևից 4 հատ նիստ նշանակեց դատավորը. ակնհայտ է՝ կա ճնշում. ուզում է աագ քննել, ավարտել. Երեմ Սարգսյան
Միքայել սրբազանն իմ 41 տարվա ընկերն է, Բագրատ սրբազանը՝ իմ ուսանողը. մտքովս չէր անցնի, որ իմ տարիքում կարող եմ նստել իմ եղբոր դատին՝ վասն ոչնչի. Նաթան սրբազան