Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ հանդիպել է երկրում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ:
Դրա ուժգնությունը կազմել է 5.4 բալ:
Այսօր երեկոյան՝ ժամը 20.30-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայի սկզբնամասում մնացած Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների երթի մասնակիցների մի մասին ոստիկանությունը նախապես զգուշացրել է, որպեսզի նրանք ցրվեն՝ տալով 15 րոպե ժամանակ:
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանին ազատ են արձակել ոստիկանության Մալաթիայի բաժնից:
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը վաղը՝ ապրիլի 10-ին, հրավիրվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Այսօր կեսօրին Բաղրամյան պողոտայում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ բանակցությունների ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում է Ր. Հովհաննիսյանին միասին գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մոմ վառել այնտեղ:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանները բացեցին Բաղրամյան պողոտան, և ժողովուրդը քայլելով բարձրանում է դեպի ՀՀ նախագահի նստավայր:
ՀՀ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում մի քանի անգամ դիմեց լիազոր մարմնի որոշումը խախտելով երթի կազմակերպման փորձ անողներին, զգուշացնելով, որ երթը այլևս չի կարող համարվել խաղաղ` դրանից բխող բոլոր իրավական հետևանքներով:
Այսօր Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում բանակցելուց հետո <Ժառանգության> առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշեցին միասին գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և մոմ վառել:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես և խոստացել էր, վերադարձավ Ազատության հրապարակ:
ՀՀ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցած հյուրերի պատվին այսօր երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ընթրիք:
Շատ շուտով պարզ դարձավ, որ Բաղրամյան 26 հասնել չի հաջողվի, քանի որ ցուցարարներին դիմավորեց մի քանի շարքերից կազմված ոստիկանական հոծ շղթան:
Մինչ ոստիկանները կբացեն փողոցը՝ ժողովուրդը տարբեր կողմերից հարցեր է ուղղում Րաֆֆի Հովհաննիսյանին. «Մյուս անգամ հավաքվում ենք, որ ինչ անենք», «Մուկն ու կատու ե՞ք խաղում», «Մեր վերջն ի՞նչ է լինելու», և այլն:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանին «բացատրվել» են նրա իրավունքներն ու պարտականությունները, որից հետո նրա հրավերով ոստիկանության Արաբկիրի բաժին է այցելել փաստաբան:
Ոստիկանության կողմից երթի մասնակիցներին տրամադրվեց ողջամիտ ժամկետ՝ Բաղրամյան պողոտան ազատելու համար, սակայն ոստիկանության կոչերն ու հորդորները մնացին անպատասխան:
Քիչ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մոմ վառեց, աղոթեց ու հայտարարեց, թե գնում է Բաղրամյան պողոտա, ժովովրդին բարի գիշեր մաղթի ու հեռանա:
Քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցները մի քանի քայլով հեռացել են Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող ոստիկանական պատնեշից, ինչից հետո ազատ է արձակվել բերման ենթարկվածներից մեկը:
168.am-ի թղթակիցը Բաղրամյան պողոտայից հայտնում է, որ Ոստիկանությունը բերման է ենթարկել նստացույցին մասնակցող շուրջ 10 ակտիվիստների ու քաղաքացիների:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ այսօր Բաղրամյան-Իսահակյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների ժամանակ կոտրվել է «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանի քիթը:
Ոստիկանությունը պահանջում է սթափվել եւ թույլ չտալ բախումներ, որոնք անխուսափելի են լինելու՝ հակաօրինական վարքագծի շարունակման պայմաններում:
Քիչ առաջ Ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել նաև նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով քաղաքացիներին կոչ էր անում նստացույց անել Բաղրամյան պողոտայում:
Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդությամբ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի մասնակիցների մի մասը երթով շարժվում էր դեպի Ծիծեռնակաբերդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում հավաքված քաղաքացիներին կոչ արեց կա՛մ միանալ այդ երթին, կա՛մ սկսել նստացույց:
Մի շարք անձինք բերվել են ոստիկանություն, նրանց նկատմամբ կազմվել է ՀՀ վարչական իրավախախտման արձանագրություն և բաց են թողնվել:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում` Գրողների միության շենքի մոտ, ոստիկանության աշխատակիցների եւ մարդկանց միջև տեղի ունեցած բախման արդյունքում վնասվածքներ է ստացել «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ավելի ուշ դեպքի վայր եկավ նաև ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ում հետ բանակցում էր «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հենց այդ պահին Բաղրամյան պողոտա բերվեց նաև Հատուկ նշանակության զորքերի («սպեցնազ») դիմակավորված ջոկատը, որին բազմությունը դիմավորեց բուռն սուլոցներով:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի և Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ ժողովուրդը քայլում է դեպի Ծիծեռնակաբերդ:
Այս պահին Բաղրամյան պողոտայում է գտնվում նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով բանակցում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Ազատության հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա շարժվող հանրահավաքի մասնակիցներին Օպերայի շենքի մոտ դիմավորեցին ոստիկանները, որոնք փորձում էին արգելել նրանց առաջ գնալ: Սակայն ժողովրդին մի կերպհաջողվեց առաջանալ, բայց Իսահակյան-Բաղրամյան խաչմերուկում նրանց սպասում էին մի քանի շարքով կանգնած ոստիկանները: Հենց այստեղ բախումներ սկսվեցին ժողովրդի և ոստիկանների միջև: «Ժառանգության» ներկայացուցիչները հորդորում են ժողովրդին բախումների չգնալ ոստիկանների հետ՝ նրանց հանդարտության […]