Բաժիններ՝

Իրանի Բուշեհր նահանգում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել

IRIB News-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 06.28-ին Իրանի Բուշեհրի նահանգի Կակի քաղաքի մոտ վերստին տեղի է ունեցել երկրաշարժ: Դրա ուժգնությունը կազմել է 5.4 բալ:

Երեկ էլ 6.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Իրանի երեք քաղաքներում՝ Հորմուջ, Կակի և Շոմբե: Դրա հետևանքով զոհվել է 37 մարդ, վիրավորվել է 850 մարդ: Շոնբեխ գյուղում փլվել է 200 տուն:

Ընդհանուր առմամբ, երեկվա երկրաշարժն ամբողջությամբ փլուզել է ավելի քան 700 շինություն, շատ շինություններ էլ լրջորեն վնասվել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս