Տնտեսական համատեղ նախագծերը Թուրքիան մերձեցնում են Վրաստանի ու Ադրբեջանի հետ. Գյուլ
Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը երեկ հանդիպել է երկրում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ:
Հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի կողմից իրականացվող տնտեսական նախագծերը մերձեցնում են այդ երկրներին և ամրագրում են նրանց համագործակցությունը:
Գյուլն այդ նախագծերի թվում հիշատակել է «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամողը, «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարը, «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթգիծը և «Անդրանատոլիական» գազատարը (TANAP):
Գյուլն ընդգծել է, որ այս բոլոր նախագծեը խորհրդանշում են Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջև համագործակցությունը: Այդ տեսանկյունից Գյուլը կարևորել է Վրաստանում կայունության պահպանումը, ինչը կարևոր է ողջ տարածաշրջանի անվտանգության համար: