Արմեն Մարտիրոսյանին տեղափոխել են հիվանդանոց

Ոստիկանության ծառայողների կողմից 2013 թ. ապրիլի 9-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հասարակական կարգի պահպանության պարտականություններ կատարելու ընթացքում նրանց օրինական պահանջներին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանին «բացատրվել» են նրա իրավունքներն ու պարտականությունները, որից հետո նրա հրավերով ոստիկանության Արաբկիրի բաժին է այցելել փաստաբան:

Ոստիկանության Արաբկիրի բաժնում Արմեն Մարտիրոսյանը ենթարկվել է պատշաճ բուժզննման, որի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել նրան ենթարկել ռենտգեն հետազոտության, ինչի համար նա տեղափոխվել է հիվանդանոց:

Առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: Այս մասին հաղորդում են ՀՀ Ոստիկանությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930