«Միակ բանը, որ կարող եմ ասել Ադրբեջանին, հետևյալն `դադարեցրեք կրակը, դադարեցրեք կռիվը»
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, Ադրբեջանի իշխանություններից պահանջել է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Փաշաևան Յունկերին հարց է տվել ադրբեջանցի տեղահանված բնակիչների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ինչին ի պատասխան Յունկերը շատ հակիրճ ասել է. «Միակ բանը, որ կարող եմ ասել Ադրբեջանին, հետևյալն `դադարեցրեք կրակը, դադարեցրեք կռիվը»:
Ֆարմանյանի փոխանցմամբ` Եվրահանձնաժողովի նախագահի նման պատասխանը ներկաների կողմից ծափողջույնների է արժանացել: