«Ստի հիմքում ընկած է կոլեկտիվ անզորությունը». Սարո Սարոյան

«Մեր երկիրը 25 տարիների ընթացքում մշտապես զգում է կեղծիքի ազդեցությունը: Խաբում են բոլորը»,- այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում «Փոփոխվող աշխարհ. Հայացք Երևանից» վերլուծական եռամսյա պարբերականի այս տարվա առաջին համարի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը:

Ակունքները, ըստ նրա, գալիս են հնուց, որ մարդիկ հիմնվում են «քաղաքականությունն անբարոյականություն է» արտահայտության վրա և համարում են, թե կեղծիքն ուժ է:

«Ստացվում է` կեղծիքն ավելի մեծ ուժ է, քան ճշմարտությունը: Այս հակադրության մեջ է ողբերգությունը, քանի որ մարդկության առաջընթացը եղել է ճշմարտության վրա: Ստի հիմքում ընկած է կոլեկտիվ անզորությունը»,- ասաց Ս.Սարոյանը:

Տեսանյութեր

Լրահոս