Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը կներկայացվի Հայաստանում և Իրանում
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր` «Փակուղի» (Deadlock) համաշխարհային պրեմիերան տեղի կունենա ապրիլի 19-ին Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գրասենյակից տեղեկացնում են, որ «Փակուղի» ֆիլմն այնուհետև կներկայացվի Հայաստանում և Իրանում:
Ֆիլմի ասիական պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին Իրանի «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, իսկ հայաստանյան պրեմիերան՝ ապրիլի 29-ին Երևանում՝ «Մոսկվա» կինոթատրոնում:
Նշենք, որ «Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերությունների տարբեր հանգրվա նները: «Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է: