Ասուլիսի ընթացքում նախարարը արտաքին առևտրի վերաբերյալ տվյալներ է հրապարակել:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։
Արամ Սարգսյանը ՔՊ-ի ու Արցախի մասին հարցերից նյարդայնացավ`դադարեցրեց ճեպազրույցը
Փետրվարին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանում ընդլայնելու են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտը:
Երանի մահացած լինեի ու Արցախի կորուստը չտեսնեի. ՔՊ-ական պատգամավոր, Փաշինյանին դըմփ-դըմփ-հու-ով իշխանության բերող, շիշ բռնող Հայկ Սարգսյանի հայր Զարեհ Սարգսյան
Գերմանիան Եվրամիությանը կոչ է արել վերանայել բյուջետային կանոնները, որպեսզի այդ կառույցին անդամակցող երկրները կարողանան մեծացնել պաշտպանական ոլորտի ծախսերը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի իրավահաջորդի օրինական շահերը պաշտպանող փաստաբան Րաֆֆի Ասլանյանը արձագանքել է այսօր խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած ձևակերպմանը․
ՇՊՀ դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ընդգծեց, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանություններն իրենք են անպատեհ հարձակումներ գործում:
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսների արժեքը 2024 թվականի սեպտեմբերի 10-ից հետո առաջին անգամ հատել է մեկ բարելի դիմաց 69 դոլարի սահմանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ նշելով, որ խոսքն այս տարվա մայիսին մատակարարվելիք նավթի մասին է:
Ամբողջ կռիվն այստեղ է՝ «նախկիններ», լավ, չհոգնեցի՞ն, ի՞նչ է նշանակում՝ նախկին։ Նախկին իշխանությունների ժամանակ ի՞նչ է եղել, հա, կոռուպցիա, ինչ-որ բաներ եղել են, բայց անվտանգ ենք ապրել, Արցախ ենք ունեցել։ Եղբայր, կոռուպցիա հիմա էլ կա, ԱՄՆ-ում ու Եվրոպայում էլ կա, դրա դեմ պետք է իրավապահ համակարգը պայքարի։ Այս խայծի վրա այս ամբողջ ժողովրդին արդեն 7 տարի պահում են, անվտա՞նգ ես եղել՝ հա, դաշնակիցներ ունեցե՞լ ես, սոված չես եղել, կուշտ ես եղել, գուցե սրանից էլ ավելի կուշտ ես եղել։ Այդ ամբողջ ակնառու բաները թողել, գնացել ինչերի հետևից են ընկել՝ թալան, հա թալան։ Լավ, եթե թալան է եղել, բռնեք այդ թալանչիներին, ոչ թե դա դարձրեք դրոշակ։ Հիմա այսօրվա իշխանությունն արդեն այս նարատիվի վրա դարձել է «նախկին»»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ուղղակի այնքան պրիմիտիվ ու դեբիլոտ են նորաթուխ թալանչիները (շռնդալից աճը տեղակայված է հենց 2018-2025թթ.), որ ամբողջ փողերի լվացումը ծանրացրել են այս մեկ ոլորտի վրա։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ազատման դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից։ «ՍիվիլՆեթի» հարցմանն ի պատասխան՝ կառավարության աշխատակազմից տեղեկացրել են, որ «Եղիշե Կիրակոսյանը ամիսներ առաջ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու է պաշտոնից»։
«Դուք տեսել եք մի երկրի ղեկավարություն, որն իր քաղաքացուն նավոդկա ուղարկի, ասի՝ ինքնասպան եղիր։ Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է դաժանագույն խոշտանգումների. խոշտանգման մի ձև կա՝ պողպատ են հագցնում ճակատին և ուղեղը սկսում լլկել։ Սա Ժնևյան և խոշտանգումների մասին բոլոր կոնվենցիաներով խոշտանգում է, հանցագործություն, իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը՝ Անդրանիկ Քոչարյանի, Սասուն Միքայելյանի և Ալեն Սիմոնյանի բերանով այդ մարդկանց կոչ է անում՝ ինքնաոչնչացեք»,- ասաց Զոհրաբյանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մեղմացնել ավելի վաղ Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ սահմանված առևտրային որոշ մաքսատուրքեր, որոնք կարող են առնչվել ավտոմոբիլային ոլորտին: Այս մասին Bloomberg TV-ին հայտնել է ԱՄՆ-ի առևտրի նախարար Հովարդ Լատնիկը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի նախատեսում Վաշինգտոն այցելել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Այս մասին նշված է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում։
ԱՆԻՖ-ից 1.5 միլիարդ դրամ են տվել Ավինյանի կնոջ ընկերուհուն. կոռուպցիա չկա՞. Գրիգորյանը Փաշինյանին
Տարածաշրջանում ակտիվ վերադիրքավորումների այս փուլում Ադրբեջանը հետ չի կանգնում իր ագրեսիվ վարքագծից, ճնշումների միջոցով փորձում է առավելագույնը ստանալ Փաշինյանից, իսկ ռեգիոնալ, գլոբալ խորքային փոփոխությունների դեպքում դեռևս սպասումներ ունի նպաստավոր իրավիճակի դեպքում Հայաստանի հետ խնդիրները լուծել ուժի գործադրման եղանակով։
Սարսափում եմ. Արարատ Միրզոյանը՝ գերիներին բերելու Վարդան Օսկանյանի առաջարկած տարբերակի մասին
Եվրոպական հանձնաժողովը հետաձգել է ռուսական հանածո վառելիքից վերջնական և աստիճանական հրաժարման ճանապարհային քարտեզի հրապարակումը, որը նախատեսված էր մարտի 26-ին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Բաքվի ռազմական դատարանում շարունակվում են Արցախի Հանրապետության գերեվարված նախկին ղեկավարների դեմ քրեական գործերը։ Նրանցից Ռուբեն Վարդանյանի առողջության ծանր վիճակի և խոշտանգումների մասին հայտնել է իր փաստաբանը , որին մինչ օրս թույլ չեն տվել այցելել պաշտպանյալին։ Մյուս գերիների վերաբերյալ ավելի քիչ տեղեկությունների պատճառով հնարավոր չէ անգամ մոտավոր գնահատել հոգեբանական և ֆիզիկական տառապանքների աստիճանը։
Մարտի 5-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այս մասին տեղեկացնում է Էդուարդ Շարմազանովը։
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը չի ստանձնել որևէ պարտավորություն՝ ներառյալ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ։
Այսօր ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացը։ Այս հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Հունվարի 17-ից ի վեր Ադրբեջանի Բաքու քաղաքում շարունակվում են կեղծ դատավարություններ՝ ուղղված 16 հայ պատանդների դեմ, որոնց թվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան քաղաքական և զինվորական ղեկավարներ:
Քիչ առաջ 168.am-ը տեղեկացավ, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառը, ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանի հերթական պահանջը, այն է՝ միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հարցերի հետկանչի ուլտիմատումն է:
Արդեն այսօր սկսել են կեղծ տեղեկատվություն տարածել, թե իբր հայկական կողմը կրակ է բացել։ Սա բոլորիս արդեն քաջածանոթ քաղաքականություն է։
«3 տարի առաջ Նիկոլ Փաշինյանի շարասյունը մահացու վրաերթի ենթարկեց հղի կնոջը, և երեք տարի անց մենք ունենք անընդհատ ձգձգվող դատավարություն, ունենք անհետացած ապացույցներ, ունենք մի իրավիճակ, երբ որևէ մեկը մեկ օր անգամ պատասխանատվություն չի կրել, անգամ աշխատանքից չեն ազատվել այդ մարդիկ:
Այս իշխանությունն իր գլխավոր խնդիրը՝ անվտանգության ապահովումը, ձախողել է, հետևապես՝ մնացածն առոչինչ է։
ԱՄՆ-ն դադարեցրել է հետախուզական տվյալների տրամադրումն Ուկրաինային, սակայն շարունակում է Ռուսաստանի և Ուկրաինայի մասին տեղեկություններ փոխանցել իր մերձավոր դաշնակիցներին։ Այս մասին հայտնում է Financial Times թերթը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը մարտի 5֊ին աշխատանքային այցով մեկնել է Անկարա, տեսակապի միջոցով մասնակցել են Իգդիր-Նախիջևան գազատարի բացման արարողությանը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։