Բաժիններ՝

Ո՞վ է Կարելիայի լճում 14 երեխաների մահվան մեղավորը. ռուսաստանյան լրատվամիջոցները հայկական հետք են որոնում

Հունիսի 15-ին Կարելիայում «Սյամոզերո» մանկական ճամբարի 14 սան Սյամոզերո լճում նավակով զբոսնելիս փոթորկին զոհ դառնալով՝ խեղդամահ եղավ: Երեխաների տարիքը տատանվել է 12-13-ի սահմաններում, նրանց թվում եղել է 11 տղա և 3 աղջիկ: Հայտնի է, որ 3 նավակներում գտնվել են 12-17 տարեկան դեռահասներ, հիմնականում՝ Մոսկվայից, որոնք Կարելիայում անցկացրել են իրենց ամառային արձակուրդները:

Ինչպես գրում է «ՌՈԴ» իրավապաշտպան կենտրոնը, համացանցում այդ ճամբարի մասին տեղեկություններ որոնելիս հնարավոր է հեշտորեն հանդիպել ճամբարի մասին բողոքներ՝ ուղղված դատախազությանն ու «Ռոսպոտրեբնադզորին»:
Կենտրոնը տեղեկացնում է, որ ոչ մի նորմալ ծնող իր երեխային այդ ճամբար չի ուղարկի նման բացասական տեղեկություններ ստանալուց հետո և այդ պատճառով էլ այնտեղ ուղարկվում են մանկատան սաներ, որոնց այդ ճամբար է ուղարկում Մոսկվայի բնակչության սոցպաշտպանության բաժինը՝ ճամբարի հետ կնքելով շուրջ 100 մլն ռուբլու պայմանագրեր:

Ինչպես գրում է կայքը, 100 միլիոն ռուբլու պայմանագիրը բաժինը չէր կարող կնքել առանց ղեկավարի՝ Վլադիմիր Արշակի Պետրոսյանի հաստատման:
Այնուհետ ներկայացվում է պաշտոնյայի կենսագրությունը:

Վլադիմիր Պետրոսյանը ծնվել է 1959թ. Բաքվում, 1980-ին ավարտել է Ստեփանակերտի Մանկավարժական ինստիտուտը: 1987-1988թթ. տնօրեն է աշխատել է Բաքվի Կիրովի շրջանի թիվ 30 դպրոցում, 1989-ին պատմություն է դասավանդել Երևանի Մայակովսկու անվան դպրոցում:

1990-1999թթ. աշխատել է Հայաստանի սոցապնախարարության կենսաթոշակային սպասարկման կենտրոնում, այնուհետև տեղափոխվել է Մոսկվա:

2003-2004թթ. եղել է Մոսկվա քաղաքի արևմտյան ադմինիստրատիվ շրջանի բնակչության սոցիալական պաշտպանության վարչության պետ, այնուհետ՝ 2010 թվականից մինչ օրս աշխատում է Մոսկվայի բնակչության սոցպաշտպանության բաժնի ղեկավար:

Արժանացել է ՌԴ մի շարք պարգևների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս