Գերմանիան և Լեհաստանը պատմության համատեղ դասագիրք են ներկայացրել
Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարները Բեռլինում ներկայացրել են պատմության դասագիրք, որը կազմվել է լեհ և գերմանացի փորձագետների կողմից, հաղորդում է «Լեհական ռադիոն»:
Լեհ դիվանագետների ղեկավար Վիտոլդ Վաշչիկովսկին նշել է, որ շնորհիվ համատեղ դասագրքի՝ լեհ և գերմանացի աշակերտները կկարողանան ծանոթանալ Եվրոպայի պատմության հետ:
«Դա թույլ կտա երիտասարդներին ավելի լավ հասկանալ հարևանների պատմական խոցելիությունը, կթեթևացնի երկխոսությունն ու ավելի շատ հանդուրժողականություն կսերմանի»,- ընդգծել է նա:
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հավելել է, որ ընդհանուր դասագիրքը պետք է ընթերցողներին ավելի զգայուն դարձնի լեհ-գերմանական անցյալի նկատմամբ:
«Հուսով ենք՝ դա թույլ կտա զարգացնել անցյալի ու դրա ստվերների ընդհանուր տեսլականը, որոնք հասնում են մինչև մեր օրերը, ինչպես նաև թույլ կտա լույսի ներքո տեսնել մեր ընդհանուր պատմությունը»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:
Դասագրքի վրա աշխատանքները շարունակվել են 8 տարի: Առայժմ հրատարակվել է դասգրքի միայն 1-ին մասը, որը ընդգրկում է հին ժամանակներից մինչև միջնադար: