Բաժիններ՝

ԱՄՆ-ում աղքատության շեմին է գտնվում յուրաքանչյուր 7-րդը. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) խորհուրդ է տալիս Վաշինգտոնին բարձրացնել նվազագույն աշխատավարձի մակարդակը: Վերջինս մատնանշել է երկրում աղքատության բարձր մակարդակը: ԱՄՀ-ի տվյալով՝ ներկայում ԱՄՆ-ում աղքատ է երկրի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը:

Հիմնադրամի ամենամյա զեկույցում, որը վերաբերում է ԱՄՆ տնտեսությանը, ասվում է, որ ԱՄՆ իշխանություններին անհրաժեշտ է շտապ միջոցառումներ ձեռնարկել աղքատության խնդրի հաղթահարման նպատակով, հայտնում է korrespondent.net-ը:
ԱՄՀ-ն խորհուրդ է տվել Վաշինգտոնին բարձրացնել նվազագույն աշխատավարձի մակարդակն ու հետծննդյան վճարովի արձակուրդը:

Հիմնադրամի փորձագետները կոչ են անում ԱՄՆ-ին ավելի շատ ներդրումներ կատարել կրթական և սոցիալական ծրագրերում:

ԱՄՀ-ն վատացրել է ամերիկյան տնտեսության կանխատեսումը 2016թ. համար: Ներկայում հիմնադրամը կանխատեսում է ՀՆԱ-ի 2,2%-անոց աճ, իսկ ավելի վաղ փորձագետները ենթադրում էին, որ երկրի տնտեսությունը կաճի 2,4%-ով:
Կանխատեսման վատթարացումը կապված է համաշխարհային տնտեսության աճի դանդաղման և գնողունակության անկման հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս