«Սահմանադրական փոփոխությունները կենսական անհրաժեշտություն չեն իշխանությունների համար, սակայն դրանք կենսական անհրաժեշտություն են երկրի, հասարակության և քաղաքական ապագայի տեսանկյունից, և խոսքը վաղվա կամ մյուս օրվա մասին չէ, ինչպես հաճախ ամբոխահաճության գերի ընկնելով պնդում են քաղաքական գործիչներ կամ մամուլի ակումբների մշտական հաճախորդներ: Երբեք ոչ մեկը չպետք է երկրի, պետության Սահմանադրությունը շփոթի սեփական Սահմանադրության հետ»:
Ազգային Ժողովն արտահերթ նիստում շարունակում է Սամանադրական բարեփոխումների վերաբերյալ նախագծի քննարկումը:
Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան ազատվել է նախնական կալանքից երկրի Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, որը հակասահմանադրական է ճանաչել նրա ավելի քան 9 ամիս տևող կալանքը:
Ավելի վաղ Խորվաթիայի իշխանությունները հայտարարել էին, թե այլևս չեն կարող ընդունել ներգաղթյալների, ովքեր երկրի միջոցով հույս ունեն հասնել Արևմտյան Եվրոպայի երկրներ:
Ավելի վաղ Սարգսյանը եղել է НТВ հեռուստաալիքի «Ֆուտբոլային գիշեր» մարզական-տեղեկատվական ծրագրի հաղորդավարը ու մասնակցել է մի շարք հեռուստատեսային նախագծերի:
Մամուլից ենք տեղեկացել պարոն Հակոբյանի որոշման և դրա ձևակերման մասին։ Ցավում ենք, բայց նաև հարգանքով ենք վերաբերվում։ Առայժմ այլ բան չունենք ասելու․․․
«Երկու երկրների միջև բարձր մակարդակով ընթանում է քաղաքական երկխոսություն: Բացի այդ՝ կապերը զարգանում են քաղաքական, տնտեսական, մարդասիրական ու այլ որոտներում»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով Вестника Кавказа-ի թղթակցի հարցին:
Քյոլնի մանկական կլինիկայում գերմանացի վիրաբույժները հաջողությամբ վիրահատել են ու առանձնացրել Վրաստանից սիամական երկվորյակներին, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով վրացական ԶԼՄ-ներին:
«Այն կուսակցությունները, որոնք ուզում են շատ ձայներ ստանալ, այդպիսի մարդկանց կընդգրկեն իրենց համամասնական ցուցակներում, որպեսզի ձայներ ավելի շատ ստանան»,- ասում է ՍԴ անդամ Կիմ Բալայանը:
Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։
Գ. Իսագուլյանը, ում գլխավորած կուսակցությունը չի միացել «Ո՛չ»-ի ճակատին, անչափ կարևոր է համարում այն հանգամանքը, որ այդ ճակատի ձևավորման ժամանակ որևէ նախապայման պետք է չլիներ, սակայն, ըստ նրա՝ այդ նախապայմաններն ու սահմանափակումները դրվել են. «Այսինքն՝ անձնական հարաբերություններ, նախկինում ունեցած միմյանց նկատմամբ վերաբերմունք և այլն, չպետք է որևէ անդրադարձ ունենար «Ո՛չ»-ի ճակատի ձևավորման գործում, ու բոլորն այդ առումով պետք է լինեն հավասար կարգավիճակում: Սակայն պետք է նշեմ, որ սկզբնական փուլը ցույց է տալիս, որ նման ձևով չի ձևավորվում այդ ճակատը: Նրանց համար կան նախապատվելի և ոչ նախապատվելի քաղաքական ուժեր ու քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ»:
Անդրադառնալով տարբեր հայտնի անձանց վերաբերյալ հնչեցված մի շարք անհիմն ու անհեթեթ մեղադրանքներին՝ Բաղդաթը զգուշացնում է պետության «կեղտոտ քաղաքական խաղերին» աջակցող և իշխանություններին մեղսակից դարձող Թուրքիայի քաղաքացիներին:
Վերջին 2 օրերին գրեթե բոլոր ԶԼՄ-ներն անդրադարձան այն թեմային, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը տխուր կանխատեսումներ է արել Հայաստանի համար։ Մասնավորապես, ըստ այդ կանխատեսումների, Հայաստանի տնտեսությունը 2015 թվականին կաճի ընդամենը 0.9%-ով։ Իրոք մռայլ կանխատեսում է։
«Եվ այսպես արվում է, որպեսզի ոչ միայն քաղաքական հակառակորդները, այլև, իմ կարծիքով, տվյալ իրավիճակում՝ նաև քաղաքական կողմնակիցները, էդպես էլ փաստացի պատկերացում չունենան քո իրական նպատակների ու ցանկությունների մասին»:
«Հատկանշականն այն էր, որ կարմիր թելով անցնում էր ահաբեկչության դեմ պայքարը: Իմ կարծիքով՝ սա ուղղված էր և՛ ներքին, և՛ արտաքին լսարանին՝ ցույց տալու, որ Սիրիան պատրաստ է և իրականացնում է ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողություններ»:
Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ընդդեմ ԴԱԻՇ-ի, հաջողություն կունենա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է սեպտեմբերի 23-ին ԵՄ երկրների ղեկավարների արտակարգ գագաթաժողով հրավիրելու մասին:
«Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին իր բլոգում փորձել է պարզել, թե ինչ պայմաններում են ապրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ու նրա կինը՝ Տատյանա Նավկան:
Իրանն ու Ադրբեջանը որոշել են արագացնել Աստարա (Իրան)-Աստարա (Ադրբեջան) երկաթուղային գծի շինարարության ու երկու երկրների երկաթուղային ճանապարհների միավորման աշխատանքները: Այս մասին, ինչպես հայտնում է Trend-ը, հայտարարել է Իրանի Գիլան նահանգի նահանգապետ Մոհամմադ Ալի Նաջաֆին:
Տեղեկությունների համաձայն՝ 6 ամսվա ընթացքում ВВС Monitoring-ը կավարտի իր գործունեությունն Ադրբեջանում ու կտեղափոխվի Թբիլիսի, հայտնում է Haqqin.az-ը:
«Չի կարելի սահմանադրական բարեփոխումների մի ամբողջ փաթեթ կապել մի պետական գործչի քաղաքական ճակատագրի հետ: Դա Սերժ Սարգսյանի քաղաքական ճակատագրի հետ կապ չունի: Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է: Եթե չեք ուզում ՀՀԿ-ին ձայն տալ, ՀԱԿ-ին տվեք: Դուք ձեր անդամներին չեք կարողանում համոզել, եկել մատ եք թափ տալիս: Դուք հլա ձերոնց համոզեք, նոր եկեք մեզ համոզեք»,- ասաց Է.Շարմազանովը:
Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց, որ ճիշտ չեն բոլոր այն ելույթները, որ կառավարման մի մոդելը ներկայացվում է մյուսից լավ: Ըստ նրա՝ լավն են այն մոդելները, որ ճիշտ են այդ ժամանակի համար:
«Դուք հիշում եք այն ճնշումը, որին Հայաստանը ենթարկվում էր, երբ մենք ընտրության առաջ էինք՝ շարունակել գնալ Եվրամիություն և խորացնել մեր՝ Եվրամիության հետ ինտեգրացիա՞ն, թե՞ մեծ դեր ունենալ այն պրոյեկտի մեջ, ինչը ստեղծում էր Ռուսաստանը:
Սեպտեմբերի 25-ին սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարող «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը Գյումրիի թատերական հրապարակում անցկացնելու է հանրահավաք: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Արշակ Մուսախանյանը և Արմեն Գրիգորյանը:
Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյին:
Այսօր ԱԺ նիստում սահմանադրական փոփոխությունների քննարկումների ժամանակ հարակից զեկուցող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ Սահմանադրության նախագիծը նոր չէ, որ քննարկվում է, մոտ 80 կազմակերպության 100 ներկայացուցիչներ մասնակցել են արդեն քննարկումներին:
14-ամյա սևամորթ ամերիկացին, ում ոստիկանությունը ձերբակալել էր դպրոց ինքնաշեն ժամացույց տանելու համար՝ մտածելով, թե դա պայթուցիկ սարք է, դարձել է համացանցի աստղ:
Կոռուպցիայի դեմ պայքարում մենք համագործակցում ենք Հայաստանի իշխանությունների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հետ, որովհետև կոռուպցիան խոչընդոտում է Հայաստանի ժողովրդի հետ մեր ունեցած ընդհանուր շահերի կենսագործումը, խանգարում է մեր ընդհանուր նպատակների իրականացմանը, խանգարում է մեր հարաբերություններին:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով ՀՀ Նախագահի նախաձեռնած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը (քննարկման շարունակություն):
Նախընտրական բանավեճերի ժամանակ, որոնց մասնակցել են ԱՄՆ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող թեկնածուները, Ջեբ Բուշը խոստովանել է, որ ժամանակին մարիխուանա է ծխել: Այս մասին հայտնում է LifeNews-ը: