«Պատգամավորներն ազատ են տնօրինելու իրենց ժամանակը: Այսօր նախընտրել են հանդիպել ուղիղ ընտրողների հետ, դրա համար դատավորը ժողովուրդն է, գնացեք, ապրիլի 2-ին քվեարկեք այն ուժին, որին վստահում եք»:
Այսօր պետք է մեկնարկեին 5-րդ գումարման Ազգային ժողովի վերջին քառօրյա նիստերը: Սակայն դահլիճում ներկա էր ընդամենը 23 պատգամավոր:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ներկայում Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է Եվրամիությանն անդամակցությունից:
Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների անձնագրերի տերերի համար Ռուսաստանում գործում են միգրացիոն նույն կանոնները, ինչ և Ուկրաինայի քաղաքացիների համար:
Արաբական Միացյալ Էմիրություններում հիմնել են Երջանկության աշխարհում առաջին խորհուրդը, որը կներկայացնի Global Happiness Report տարեկան գլոբալ հաշվետվությունը, տեղեկացնում է Arabian Business հրատարակությանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նացիստական գործելաոճ ունենալու մեջ:
Կանադայի Վանկուվեր քաղաքում Pwn2Own 2017 ցանցահենների ամենամյա մրցման շրջանակներում տեղեկատվական անվտանգության բնագավառի հետազոտողների թիմերը հարյուրավոր հանդիսականների աչքի առաջ «կոտրել են» Microsoft Windows-ի և Apple MacOS-ի գործառական համակարգերը, հաղորդում է TechWorm-ը:
Պետդումայի պատգամավորները Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամների հետ միասին մարտի 20-ի առավոտյան ժամանել են Սիրիա:
Մենք պետք է ուղղենք նրա կողմից կատարված սխալը եւ սատար կանգնենք Արցախի Հանրապետության ճանաչման գաղափարն առաջ տանող քաղաքական ուժերին։ Դա նաեւ մեր քաղաքացիական պարտքն է Արցախում զոհված զինվորների ընտանիքների առջեւ։
Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կազմակերպված Նովրուզի տոնակատարությանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) մեծ թվով կողմնակիցների մասնակցության փաստի հետ:
ՉԺՀ-ն Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ԶԺԱԲ) բարենորոգման ընթացքում կարող է ավելի քան մեկ քառորդով կրճատել ցամաքային զորքերի թվաքանակը, ինչը կազմում է շուրջ 200 հազար զինծառայող:
Ըստ Գելլապի ինստիտուտի վերջին տվյալների՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործունեության հավանության վարկանիշն ամերիկացի ընտրողների շրջանում ընկել է նրա պաշտոնակալությանից ի վեր ռեկորդային ցածր ցուցանիշ:
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին Քինթամփո հանրահռչակ տուրիստական վայրում:
Ֆրանսիայի նախագահական մրցարշավի առաջատարներից մեկը՝ «Հառաջ» շարժման հիմնադիր եւ երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները համարում է Ֆրանսիայի եւ Եվրոպայի պարտությունը
Արտասովոր չէ, որ Արթուր Սարգսյանի մահը զգացականության ալիք բարձրացրեց եւ տեղի տվեց հրապարակային թեժ քննարկումների, հաճախ զեղումային գրառումների, մեղադրանքների:
Սփայսերը վերահաստատեց, որ նախագահ Թրամփը շարունակում է մնալ այդ կարծիքին և մեղադրեց լրագրողներին փաստերը խեղաթյուրելու մեջ՝ կապված Սենատի հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումների հետ: Նա նշեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը դեռ չի ստացել այս հարցի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը:
Royal Caribbean Cruises ընկերությունը ներկայացրել է Celebrity Edge ճամփորդանավը՝ «գորգինքնաթիռով (Magic Carpet)՝ շարժական հարթակով, որը տեղափոխվում է նավի տարբեր տախտակամածեր:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախըտրական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ անում ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ին։
Սիրիայի հարցով հանդիպումն ապրիլին Թեհրանում կանցկացվի փորձագիտական մակարդակով, փակ ռեժիմում:
Մենք լավ թափ ենք հավաքել, և եթե չկանգնեցնեն, այդպես էլ շարունակելու ենք: Այս մասին այսօր ալավերդցիների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը:
Պետության կառավարիչները մեր զինվորների ու սպաների առջև ունեն անվերադարձնելի պարտք, որքան էլ լավ աշխատեն: Այդ մասին Ալավերդիում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով անվտանգության ապահովման մասին հարցին:
Խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցութան հաջողության հասնելու պարագայում կառավարության կազմում ապրիլի 3-ից հետո արմատական փոփոխություններ չեն կատարվելու:
ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 18-ին այցելել է Գեղարքունիքի Ճամբարակ, Այգուտ համայնքներ, այնուհետև ՀՀ Տավուշի մարզ: Դիլիջան, Իջևան, Բերդ, Պառավաքար, Նոյեմբերյան, Սարիգյուղ և Զորական համայնքների բնակիչների հետ հանդիպումների ժամանակ ՀՀԿ առաջին փոխնախագահը ներկայացրել է կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները և տարբեր ոլորտներում սկսված բարեփոխումները:
«Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր հանձնառության վրա դեպի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները»,- ասում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին տրամադրած իր գրավոր հայտարարության մեջ: Մարտի 16-ին կոնգրեսական Շիֆը ելույթ ունեցավ ենթահանձնաժողովի նիստին, որը նվիրված էր արտաքին հատկացումների գծով 2018 թվականի տարվա բյուջեին:
«Maybellene», «Roll Over Beethoven», «Rock and Roll Music», «Johnny B. Goode» և ևս մի քանի տասնյակ երգերի հեղինակը 90 տարեկան էր:
Մեծ Բրիտանիայում հավաքորդին մեղավոր են ճանաչել հազվագյուտ թեթեռնիկի նկատմամբ վեց հանցագործություն կատարելու մեջ, տեղեկացնում է BBC հեռուստառադիոկորպորացիան:
«ՀՀ իշխանություններին ընդհանուր առմամբ հաջողվեց նաև Հայաստանի հասարակությանն ապացուցել, որ Բրյուսելն ու Մոսկվան իրեն այլընտրանք չեն տեսնում, այնինչ այս այցերը նախապես ծրագրված, լավ մշակված էին, այցերն էական ոչնչով չառանձնացան»:
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանի գնահատմամբ՝ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի Էրբիլ քաղաքում հյուպատոսության ստեղծումը տարածաշրջանային համագործակցության առումով Հայաստանի համար շատ կարևոր է:
«Այս անկանխատեսելի և անվերահսկելի իրավիճակում մեկ բան է պարզ, որ 2017 թվականին չի հանգուցալուծվի այս հակամարտությունը, քանզի Սիրիայում դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծումներ են պահանջում՝ սկսած «Իսլամական պետություն»-ից մինչև քրդական գործոն»,- ասաց Գրիգորյանը:
«Ամենամեծ խնդիրը ժամանակս է, որ չի հերիքում, և հետո, ցավոք, չունեմ զրուցակից, որի հետ հնարավոր լիներ անընդհատ հայերեն խոսել: Շատ հաճախ, երբ ես հայերեն եմ խոսում, ինձ պատասխանում են ռուսերեն կամ անգլերեն լեզվով: Դա ինձ դուր չի գալիս»: