![](/banners/BeFunky-design.jpg)
«Մենք դատապարտում ենք այս կեղծավոր մոտեցումը». Թուրքիայի ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2017/03/f5849179220b12_5849179220b4a.jpg)
Թուրքիայում Գերմանիայի դեսպանը կանչվել է այդ երկրի արտաքին գործերի նախարարություն` կապված գերմանական Ֆրանկֆուրտ քաղաքում կազմակերպված Նովրուզի տոնակատարությանը Քրդական բանվորական կուսակցության (PKK) մեծ թվով կողմնակիցների մասնակցության փաստի հետ: Այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ խստորեն դատապարտվել է այն փաստը, որ ավելի քան 30 հազար մարդու մասնակցությամբ տոնակատարությանը բարձրացվել են PKK-ի խորհրդանիշները և Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը:
Բացի այդ, մտահոգություն է առաջացրել այն փաստը, որ արարողության մասնակիցներին թույլ են տվել Թուրքիայում նախատեսվող սահմանադրական հանրաքվեի դեմ կոչեր հնչեցնել, մինչդեռ ավելի վաղ թուրք նախարարների ելույթները Գերմանիայում արգելվել էին:
«Մենք դատապարտում ենք այս կեղծավոր մոտեցումը: Մեր դժգոհությունը հայտնել ենք Գերմանիայի դեսպանին»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ: