«Դա կարևոր է Հայաստանի համար». արաբագետ

ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանի գնահատմամբ՝ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանի Էրբիլ քաղաքում հյուպատոսության ստեղծումը տարածաշրջանային համագործակցության առումով Հայաստանի համար շատ կարևոր է:

«Հայաստանի անմիջական ներկայությունը Իրաքում հյուպատոսության մակարդակով  նպաստելու է հայ-իրաքյան հարաբերությունների  զարգացմանը, ինչը բավականին կարևոր է Հայաստանի համար: Իհարկե, Իրաքը ունի սոցիալ-տնտեսական խնդիրներ, սակայն վերջինիս տարածաշրջանային դերակատարումը չի նվազում»,- ասաց արաբագետը:

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում կստեղծվի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031