Բաժիններ՝

Չինաստանը կկրճատի ցամաքային զորքերի թվակազմը

ՉԺՀ-­ն Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի (ԶԺԱԲ) բարենորոգման ընթացքում կարող է ավելի քան մեկ քառորդով կրճատել ցամաքային զորքերի թվաքանակը, ինչը կազմում է շուրջ 200 հազար զինծառայող: Այս մասին հայտնել է Հոնկոնգի South China Morning Post թերթը՝ վկայակոչելով զինված ուժերում սեփական աղբյուրի:

Հրատարակության տվյալներով՝ Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի ցամաքային զորքերի 18 համազորային բանակներից հինգը կկազմացրվեն: Այդ միավորումների զինծառայողները կարձակվեն պահեստ կամ կփոխադրվեն այլ զորատեսակներ՝ մասնավորապես, ռազմաօդային ուժեր, ռազմածովային ուժեր կամ վերջերս իրականացված բարենորոգումից հետո կազմավորված հրթիռային զորքեր:

2015 թվականի նոյեմբերին ՉԺՀ­-ի նախագահ Սի Ցզինպինը հայտնել է ՉԺԱԲ-­ում գալիք ընդգրկուն բարենորոգումների մասին: Բացի մինչեւ 2018 թվականը 300 հազարով զինված ուժերի թվակազմի կրճատումից (մինչեւ 2 միլիոն զինծառայող), վերափոխումները կվերաբերեն նաեւ ՉԺԱԲ­-ի կազմակերպական­հաստիքային կառուցվածքին եւ պետք է ավարտվեն 2020 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս