Անձրևախառը փոթորիկի պատճառով Գանայում 20 դպրոցական է զոհվել
BBC News-ի փոխանցմամբ՝ Գանայում ծառի տապալման հետեւանքով 20 դպրոցականներ են զոհվել։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 19-ին Քինթամփո հանրահռչակ տուրիստական վայրում: Ավագ դպրոցի աշակերտները էքսկուսիայի էին եկել այնտեղ՝ հիանալու ջրվեժով, եւ որոշել են լողանալ:
Անձրեւախառը փոթորիկ է սկսվել, եւ մեծ ծառը տապալվել է հենց այնտեղ, որտեղ մարդիկ էին լողանում: Դրա հետեւանքով 18 աշակերտներ զոհվել են տեղում, եւս երկուսը մահացել են հիվանդանոցում:
Տարբեր տվյալներով բուժում է ստանում 11-ից մինչեւ 20 մարդ, նրանց թվում է դպրոցի այն կառավարիչներից մեկը, որոնք պատասխանատու էին ուղեւորության համար:
Տուժածներին հանելու համար փրկարարներն ստիպված բենզասղոցով կտրել են ճյուղերը: