![](/banners/BeFunky-design.jpg)
Պուտինը խոստացել է մտածել 2018 թվականին նախագահի թեկնածու առաջադրվելու առաջարկի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/Putin.jpg)
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կմտածի՝ 2018 թվականին առաջադրել արդյոք իր թեկնածությունը պետության ղեկավարի պաշտոնի համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարի պաշտոնի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու կոչով Պուտինին է դիմել Բուրյաթիայի Չերյոմուշկի ավանի բնակիչներից մեկը նախագահի հետ տեսակապի ժամանակ: «Լավ, ես կմտածեմ, շնորհակալություն»,- պատասխանել է Պուտինը: