Բաժիններ՝

Թուրքիան և Կատարը ռազմածովային զորավարժություններ կանցկացնեն

Կատարը եւ Թուրքիան օգոստոսի 6-7-ին կանցկացնեն ռազմածովային զորավարժություններ: Այդ մասին օգոստոսի 4-ին հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Կատարի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ ավելի վաղ զորավարժությունների շրջանակներում գործողությունների կոորդինացման հարցը Կատարի ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Մուհամեդ բին Նասեր ալ Մուհենեդիի մասնակցությամբ, քննարկվել էր Թուրքիայի ռազմածովային ուժերի TCG Gokova ֆրեգատի վրա:

Ֆրեգատի կապիտան Հասան Օզյուրտը Կատարի ռազմածովային ուժերի հրամանատարին տեղեկացրել էր ռազմանավի տեխնոլոգիական հանդերձման եւ սպառազինության մասին: 214 զինծառայողներով թուրքական ֆրեգատը կառանվել է Դոհայի հարավ-արեւելքի Համեդ նավահանգստում՝ թուրքական եւ կատարական ռազմածովային ուժերի վարժանքներին մասնակցելու համար:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի սկզբին Դոհայի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր հաղորդակցությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ որոշմանը միացել են մի շարք այլ պետություններ:

Քուվեյթը հանդես եկավ որպես հակամարտության լուծման միջնորդ: Ավելի ուշ արաբական երկրները վերջնագիր ներկայացրեցին Կատարին՝ նրան կոչ անելով տասնօրյա ժամկետում համաձայնել հարեւանների 13 պահանջների կատարմանը: Կատարն այդ մեղադրանքները հերքեց, բայց հայտարարեց երկխոսելու իր պատրաստակամության մասին:

Բացի Քուվեյթի Էմիրից, մի շարք երկրներ, այդ թվում՝ ոչ արաբական, իրենց օգնությունն են առաջարկել հակամարտության կարգավորման հարցում: Այսպես, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շրջագայություն է կատարել Պարսից ծոցի երկրներ՝ նպատակ ունենալով ուղիներ գտնել Կատարի ճգնաժամի կարգավորման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031