Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի զինվորականները երթով կանցնեն Կիևի Կրեշչատիկով

ՆԱՏՕ-ի երկրների բանակների ներկայացուցիչները կանցնեն Կրեշչատիկով, որտեղ օգոստոսի 24-ին տեղի կունենա զորահանդես Ուկրանիայի անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: Օգոստոսի 4-ին այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեպան Պոլտորակը։

«Այս տարի մեր շատ գործընկերներ ցանկություն են հայտնել մասնակցելու Ուկրաինայի Անկախության օրվա տոնակատարությանը: Մեր կողքին կգտնվեն դաշինքի երկրների զինված ուժերի ներկայացուցիչները»,- ասել է նախարարը: Նրա խոսքով՝ Կիեւը պատրաստ է ընդունելու մասնակիցների ՆԱՏՕ-ի բոլոր 29 երկրներից: Առայժմ դրանցից միայն վեցն են հավաստել իրենց մասնակցությունը:

Բացի օտարերկրացի հյուրերից, զորահանդեսին կմասնակցեն շուրջ 4,5 հազար ուկրաինացի զինվորականներ, հաղորդել է ՏԱՍՍ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031