Բաժիններ՝

Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողները միանման բանտային համազգեստ կկրեն

Թուրքիայում, 2016 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ձերբակալված հազարավոր մեղադրյալների համար որոշում է կայացվել հատուկ բանտային համազգեստ կարել։

Թուրքական «Diken» պարբերականում տեղ գտած հրապարակման համաձայն, երկրի Արդարադատության նախարարության հանձնարարությամբ արդեն սկսվել են 50 հազար բանտային համազգեստների պատրաստման աշխատանքները։

Ըստ աղբյուրի, հեղաշրջման փորձի գործով դատվող մեղադրյալները այսուհետ կկրեն առջևից ճարմանդով նարնջագույն կոմբինիզոններ։

Նշենք, որ հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողներին միանման բանտային համազգեստ տրամադրելու գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ նույն դատավարության շրջանակներումնախագահ Թայիփ Էրդողանի վրա մահափորձի գործով մեղադրյալներից մեկը դատարան էր ներկայացել «Hero» (թարգմ. հերոս) գրությամբ շապիկով։ Միջադեպից հետո նախագահը պահանջել էր այս գործով մեղադրյալներին միանման բանտային համազգեստ «հագցնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031