Բաժիններ՝

Դանիայի արքայազն Հենրիկը դեմ է իր կնոջ՝ Մարգարեթ թագուհու կողքին հուղարկավորվելուն

Դանիայի արքայազն Հենրիկը հայտարարել է, որ չի ցանկանում հուղարկավորվել իր կնոջ՝ Մարգարեթ թագուհու կողքին: Այս մասին հայտնում է Independent-ը:

Արքայազն Հենրիկը նշել է, որ երջանիկ չէ, քանզի իրեն երբեք չեն ընդունել որպես հավասարի:

«Գաղտնիք չէ, որ արքայազնը տարիներ շարունակ դժգոհ է եղել այն դերից և տիտղոսից, որն իրեն շնորհվել է դանիական միապետության կողմից: Այդ դժգոհությունը տարիների ընթացքում ավելի ու ավելի է աճել: Արքայազնի՝ իր կնոջ կողքին չհուղարկավորվելու մասին որոշումը հանդիսանում է նրա հետևանքը, որ նա չի ունեցել այն տիտղոսն ու դերակատարումը, որը կցանկանար ունենալ»,- ասել է Դանիական արքայական տան հաղորդակցությունների ղեկավարը:

Արքայազն Հենրիկը նախորդ տարի հրաժարվել է իր տիտղոսից, սակայն չնայած այդ հանգամանքին՝ դեռևս ամուսնացած է թագուհու հետ, և նրանք միասին ապրում են Ֆրանսիայում:

Դանիայում, երբ ամուսինը ստանում է գահը, արքայադուստրն ավանդաբար հռչակվում է թագուհի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս