Պետք է բացահայտվեն նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներում կատարված հանցագործությունները. Արա Պապյան. aysor.am

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, հասարակական գործիչ Արա Պապյանը կարծում է, որ 1991-ից սկսած կատարված բոլոր հանցագործությունները, նաև՝ սպանությունները պետք է բացահայտել, քանի որ հասարակությունը արդարության պահանջ ունի։ Այս մասին գրում է aysor.am-ը:

«Կարիք կա, որ բացահայտվեն 1991 թվականից սկսած հանցագործությունները, ոչ թե վերջին տասը տարիների, որ ասում են՝ Քոչարյան և Սերժ Սարգսյան։ Ո՛չ։ Ներառյալ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակը։ 1991-ից ի վեր բավականին սպանության դեպքեր են եղել, որ փակ են մնացել, սեփականաշնորհման խիստ կասկածելի դեպքեր են եղել, էլ չեմ ասում, որ 1996-ի ցույցերի ցրելն ու ջարդերը, որ մարդիկ այդ ժամանակ չեն մահացել, բախտի բան է եղել, բայց այն ժամանակ էլ կրակել են չէ՞։ Հասարակությունը կարիք ունի արդարության, որը պետք է իրականացվի արդարադատության միջոցով», – այսօրվա ասուլիսում հայտարարեց Արա Պապյանը։

Տեսանյութեր

Լրահոս