ՍԴՀԿ-ն միանում է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին միանալու մասին: Հայտարարության մեջ ասված է.

«Օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում ՝ ամփոփելու իր կառավարության 100 աշխատանքային օրերը: Միաժամանակ գիտակցում ենք, որ սա ոչ միայն հաշվետվության, այլև ժողովրդի՝ հեղափոխության հռչակած արժեքներին հավատարիմ մնալու ապացույց-քայլն է լինելու:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը ոչ միայն Հայաստանյան, այլև աշխարհասփյուռ իր կառույցներով, առաջին իսկ օրերից կանգնած է եղել թավշյա հեղափոխության շարքերում, ու այսօր ևս շարունակելու է իր պայքարը այդ շրջանակում: Հակահեղափոխությունը չի հաղթելու, թույլ չենք տալու: Ուստի մեր համերաշխությունն ենք հայտնում վարչապետին, կառավարությանը և օգոստոսի 17-ին. Ժամը 18.30 միահամուռ շարքերով գտնվելու ենք Հանրապետության հրապարակում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031