«Մարտի 1-ի» վերաբերյալ ՀՔԾ պետի յուրաքանչյուր բառի տակ կան ձեռքբերված հավաստի ապացույցներ. ՀՔԾ-ն` պաշտոնյաների հակասական հայտարարությունների մասին. Tert.am

«ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի յուրաքանչյուր բառի տակ կան ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգին համապատասխան ձեռքբերված հավաստի ապացույցներ»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, որ «Մարտի 1-ի» գործի վերաբերյալ հակասություններ կան ՀՔԾ պետի, վարչապետի և ԶՈՒ գլխավոր Շտաբի պետի հայտարարություններում:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը նախօրեին տեղի ունեցած ասուլիսին ասել էր, որ բանակը մասնակցել է «Մարտի 1»-ի միջոցառումներին, կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ: Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թ. հայ-ադրբեջանական սահմանից զորքերը հանել է, բերել և սեփական ժողովրդին օկուպացրել է, և դա ապացուցված է. «Եվ այդ ընթացքում մեր երեխեքին խրամատներում փոխող չի եղել, նրանք, որ պետք է մնա

Այսօր սակայն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտնել էր, որ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի ժամանակ առաջնագիծը նոսրացած չի եղել, առաջնագծում ընթացել է սովորական մարտական աշխատանք. «Ես՝ որպես օպերատիվ վարչության պետ, նաև պատասխանատու եմ եղել մարտական հերթապահության կազմակերպման համար: Տվյալ դեպքերի ժամանակ առաջնագծի անմիջական գործողություններն այդ դեպքերի հետ պետք չէ կապել»:

Տեսանյութեր

Լրահոս