«Միակուսակցական համակարգի մասին խոսք չի կարող լինել». Սուրեն Պապիկյան

«Ռեպրեսիայի մասին չի կարող խոսք լինել, որովհետև Հայաստանում գործում է օրենքը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՔՊ վարչության փոխնախագահ, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին:

Ըստ նրա՝ դատավորներին ցուցում տալ չի կարելի և չի տրվում, իսկ ԱԱԾ տնօրենն իր խոսքերի պարզաբանումն արդեն տվել է:

«Միակուսակցական համակարգի մասին խոսք չի կարող լինել, որովհետև ԱԺ առաջիկա ընտրություններում բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեն ներկայացված լինելու և հանրությունը կորոշի, թե որ քաղաքական ուժը ինչ կերպ է ներկայացված լինելու Հայաստանի քաղաքական կյանքում»,- ասաց Ս.Պապիկյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս