«Երբ գյուղացու ձայնը պետք է լինում, ընկնում են գյուղերը, գյուղացիների հացն ուտում, ձայներ են խնդրում, բայց հենց գալիս է գյուղացու դիրքերն ամրապնդելու պահը, Գյուղնախարարությունը միացնում են Էկոնոմիկայի նախարարությանը, որն անընդունելի է»:
Հյուսիսային Կորեայի հազարից ավելի քաղաքացիներ են Հարավային Կորեա փախել 2018 թվականի սկզբից ի վեր:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, դեկտեմբերի 25-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Եվրասիական տնտեսական միությունում 2019թ. Հայաստանի կողմից նախագահության ստանձմամբ Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը մեր երկրից այդ կառույցում որոշ ակտիվություն է սպասում:
«Այդ 100 հազարից ավելի պետական ծառայողին որ գցում է փողոց, թող իր անվտանգության աշխատակիցներին, իր մեքենաները, իր գրասենյակների նազիր-վեզիրներին կրճատի, իրենց ծախսերը կրճատի, աննպատակ ուղևորությունների ծախսերը կրճատի։ Ի՞նչ են արել այս 6-7 ամսում»։
«Փաշինյանի այս երկու որոշումները՝ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները Կրթության և գիտության նախարարությանը միավորելն ու Սփյուռքի նախարարությունը լուծարելը, սխալ եմ համարում: Հայն ուրիշ ազգերի նման չէ, 13 միլիոն հայություն կա, որից 10 միլիոնը սփյուռքահայ է: Առանց սփյուռքի՝ հայ ժողովուրդը նույնիսկ շնչել չի կարողանա: Իսկ առանց մշակույթի՝ հայ ազգը կմեռնի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վերջերս ՀՀ տեղափոխված հալեպահայ Հրայր Ագուլյանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, բողոքի ցույց էր տեղի ունենում «Ազատություն Քոչարյանին» խորագրով, որը կազմակերպել էր «Ռոբերտ Քոչարյանի աջակիցների միությունը»: Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՀՀ և ԼՂՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել: Ակցիայի ժամանակ ելույթով հանդես եկավ ԱՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի ասպետ, ֆիզիկոս Գրիգորի Աֆանասյանը:
Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների խորացմամբ: Այդ մասին Վանաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Եվրասիական տնտեսական միության ստեղծումը պատմական իրադարձություն է համարում: Այս մասին դեսպանը հայտնեց դեկտեմբերի 22-ին Եվրասիական փորձագիտական ակումբի 5-րդ տարեկան նիստի ընթացքում:
Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Ազնավուրի հրապարակում, տեղի է ունենում բողոքի ցույց՝ «Ազատություն Քոչարյանին» խորագրով։
Պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները և դրանց հնարավոր հետևանքները չեն կարող վրիպել մեր քաղաքական ուժի ուշադրությունից։
«Ո՞նց հասկանանք այս երկակի չափանիշերն ու խախտումները, որոնք ներկայում կիրառվում են Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Մի մարդու նկատմամբ օրենքը կիրառվում է՝ մեկ, իսկ մյուսի նկատմամբ՝ այլ կերպ, ուրեմն՝ հաշվեհարդարի խնդիր կա»:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է մեկնաբանել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև վերջին շրջանում տեղի ունեցող բանավեճը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի շուրջ կան շատ հարցեր, որոնք անհանգստացնում են. Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Հենց հիմա իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատը՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում։ Համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Երևի պատկերացնում եք՝ 1-2 օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան»,- ասաց նա՝ ընդգծելով՝ ակնկալում են, որ Հայաստանում տեղի ունեցած խախտումները կստանան արժանի գնահատականներ։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության բովանդակությունը ավելի կարևոր է, քան գլխավոր քարտուղարի հարցը:
«Ես հասկանում եմ մարդկանց դժգոհությունը: Անկեղծ ասած՝ ես չգիտեմ, թե դատարանը ինչ հիմնավորումներով է այդ որոշումը կայացրել, երբ հասանելի կլինի այդ որոշումը, կծանոթանամ, բայց կարծիք էլի չեմ հայտնի»,- ասել էՓաշինյանը:
«0038 հրամանի արդյունքում կանխվել է բանակի ներքաշումը օրեր շարունակ տևող ցույցերին, այն, ինչի վերաբերյալ հստակ տվյալներ կային։ Այսինքն՝ աշխատանքներ են տարվում բանակի ներսում, որպեսզի զինվորականներին նույնպես բերեն Ազատության հրապարակ ու նրանք սկսեն մասնակցել քաղաքական պրոցեսներին»:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու, այդ երկրի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու մասին փաստաթուղթը։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ժամանակն է կալանքից ազատելու Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին…»:
Սանկտ-Պետերբուրգի կլինիկայում երեք հիվանդների բռնաբարելու մեջ կասկածվում է ազգությամբ հայ բժիշկը՝ անեսթեզոլոգ, 58-ամյա Արմեն Հովհաննիսյանը։ Դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամանակով։ Այդ մասին հայտնել է Սանկտ-Պետերբուրգի դատարանների մամուլի ծառայությունը։
Ինչպես խոստացել էի, արդեն որպես հանրային պետական գործիչ համառոտ ցանկանում եմ անդրադառնալ երկու առանցքային խնդիրների՝ տնտեսությանը եւ անվտանգությանը:
Կառավարության կառուցվածքային բարեփոխումների շրջանակում քննարկվում է նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը եւ ԱԻՆ-ը միավորելու հարցը:
Դեկտեմբերի 20-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ասուլիսում հայտարարել է, որ առաջիկա շաբաթ սպասվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը ՌԴ: Ուշագրավ է, որ նախատեսվող այցի մասին Հայաստանում իմացել են ոչ թե ՀՀ կառավարությունից, ինչպես սովորաբար լինում է, այլ՝ ՌԴ նախագահից:
Մանվել Գրիգորյանը դուրս է գալիս «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից. News.am:
Գերմանիայում աղմկալի բացահայտում է իրականացվել հռչակավոր Spiegel պարբերականի հոդվածագիր Կլաաս Ռելոտիուսի (Claas Relotius) մասին, ով մեղադրվում է կեղծ տեղեկատվություն տրամադրելու մեջ։ Հրապարակումը տարածում է գտել ողջ գերմանական մամուլում, ներառյալ՝ Deutschlandfunk, Bild, Tagesspiegel և այլն։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, 33-ամյա Ռելոտիուսն արդեն խոստովանել է իր կեղծարարությունները և այլևս չի աշխատում պարբերականի համար։
Թուրքիայում տեղացի զբոսաշրջիկների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել «Վանա լճի ճեպընթացը»: Այս անունն է ստացել Անկարա-Դատվան երթուղիով ճեպընթացի գործարկումը:
Եվրամիությունը մտադիր է ածխաթթվական գազի թույլատրելի նորմաներն զգալիորեն սահմանափակել ոչ միայն մարդատար ավտոմոբիլների, այլեւ բեռնատարների եւ ավտոբուսների համար։
Ազգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հավաստմամբ՝ Մանվել Գրիգորյանը տեխնիկական պատճառներով դեռ մեկուսարանում է գտնվում: