ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞ւմ է պետք փոխմարզպետի պաշտոնը, այն էլ՝ միանգամից 3-ը
Մոլլա Յաղուբը՝ «Թալիբան» ահաբեկչական շարժման հիմնադիր եւ հոգեւոր առաջնորդ մոլլա Օմարի որդին, սպանվել է Պակիստանում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ, չնայած երկրի բնակչության դժգոհությանն ու բողոքներին, շարունակելու Է ավելի վաղ սկսած իր բարեփոխումները։
94 տարեկան հասակում մահացել է թատրոնի եւ կինոյի ֆրանսիացի դերասան Ֆրանսուա Պերոն: Հունվարի 21-ին այս մասին հայտնել է Le Figaro թերթը:
«Իրատես» թերթը գրում է. «Մի կողմից ՄԻԵԴ-ի որոշումը, մյուս կողմից դատական համակարգից մշտական բողոքները թույլ են տալիս միանշանակ պնդել, որ այս ոլորտում իրավիճակ չի փոխվել։
Սեւ ծովում 10 մարդ է զոհվել հեղուկացված գազ փոխադրող «Մաեստրո» եւ «Կանդի» նավերի վրա մոլեգնող հրդեհի հետեւանքով, եւս 10 հոգի անհայտ կորած է համարվում:
World Central Kitchen հումանիտար կազմակերպությունը Վաշինգտոնի կենտրոնում բացել է ճաշարան, որտեղ անվճար ճաշեր են տալիս այն պետական ծառայողներին, որոնք ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով գտնվում են չվճարվող արձակուրդում կամ աշխատում են՝ աշխատավարձ չստանալով:
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում հեղափոխությունը գնաց այլ ճանապարհով՝ ռիթմի դանդաղեցում և ռեսուրսի կոնսերվացում: Հեղափոխական ռիթմը տրանսֆորմացվեց սովորական ռիթմի, համաժողովրդական ռեսուրսը կոնսեվացվեց, բյուրեղացվեց, դարձավ ստերիլ, յուրային ռեսուրս:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 16-ից Արցախում ընթացող ՀՅԴ 33-րդ ընդհանուր Ժողովի աշխատանքների կապակցությամբ ողջույնի ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում, ՀՅԴ-ն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ ուղերձը ստացվել է ժողովի հինգերորդ օրը «անսպասելիորեն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունվարի 25-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի որոշումը: Միգուցե ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նման վերաքննիչը եւս նրան չկալանավորի:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե կառավարության կառուցվածքի փոփոխությանը զուգընթաց առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաեւ ոստիկանությունում, այդ թվում եւ ԱԱԽ կառույցի եւ ԿԸՀ համակարգերում:
«Փաստ» թերթը գրում է. «Հանգստյան օրերի հիմնական տեղեկատվական առիթը պարգևավճարների թեման էր: Մի շարք մարզպետներ Ամանորի շեմին որոշել էին իրենց և իրենց տեղակալներին, օգնականներին բարձր պարգևավճարներ տրամադրել:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը կազմավորված է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակել, ավելի ճիշտ, հիմնականում վերանշանակել է 17 նախարարներից 12-ին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի ունեցավ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը, եւ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին ՀՀԿ-ն ակտիվացել է. ակտիվացել են նաեւ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի աշխատանքները, որին Արմեն Աշոտյանը փորձում է երկրորդ շունչ տալ։
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ ոստիկանապետ կնշանակվի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արսեն Այվազյանը, ով այդ պաշտոնին է նշանակվել նախորդ տարվա օգոստոսին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մարզպետների կողմից իրենց եւ մարզպետարանների աշխատակիցներին պարգեւատրելը հրահանգավորված է եղել կառավարությունից եւ անմիջականորեն կապված է խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի արձանագրած բարձր արդյունքների հետ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը դեռեւս չի նշանակվել։ Հիշեցնենք, որ նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կնոջ քրոջ ամուսինն է, սակայն նոր կառավարության անդամ չնշանակվեց։
«Իրատես» թերթը գրում է. «Նախկին ու ներկա իշխանությունների հարաբերություններում, բացի քննադատությունից, կա նաեւ, մի կողմից, նախկին իշխանական կապիտալը պահպանելու, մյուս կողմից, սեփականելու միտում։
«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում` մեր պատվիրակության առաջին մասնակցության առումով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անվանակարգվել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի, որը նշում է ամենավատ աշխատանքները կինոյի բնագավառում:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
«Շատ հագեցած աշխատանքային օր ունեցա Ցյուրիխում, գնում եմ Դավոս»:
Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Իմրանլի շրջանում սաստիկ ցուրտ եղանակ է։ Օդի ջերմաստիճանը նվազել է -28-ի։
Չինաստանի բնակչությունը (առանց հաշվի առնելու Հոնկոնգի, Մակաոյի եւ Թայվանի հատուկ վարչական շրջանները) 2018 թվականի վերջի դրությամբ ավելացել է 5,3 միլիոնով եւ կազմել 1,395 միլիարդ:
Գերմանիայի իշխանությունները 2018 թվականի հունվարից մինչեւ նոյեմբեր ընկած ժամանակաշրջանում ավելի քան 8,6 հազար ապաստան փնտրողների են վտարել Եվրամիության այլ երկրներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը:
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նստաշրջանում քննարկվել է Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը:
«Մեծ ուշադրությունը, որ բոլորը դարձնում են Ազգային ժողովին, պայմանավորված է այն գերսպասումներով, որոնք առաջացրել են հենց իշխանությունները։ Եթե հիշում եք՝ 7-8 ամիս առաջ, երբ նոր էր կառավարություն ձևավորվել, այն ժամանակ էլ ուշադիր էին և «լայվ» ռեժիմով էին հետևում կառավարության նիստերին»:
«Սովորաբար ներքաղաքական պայքարից շեղելու համար իշխանությունները կարող են ինչ-որ սադրանքների դիմել սահմաններին»: