
Սաստիկ ցրտերից Թուրքիայում գայլ է սառցակալել

Թուրքիայի Սիվաս (Սեբաստիա) նահանգի Իմրանլի շրջանում սաստիկ ցուրտ եղանակ է։ Օդի ջերմաստիճանը նվազել է -28-ի։
Սաստիկ ցրտի հետևանքով տարբեր կենդանատեսակներ ցրտահարվում են։ Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունը գրավել է նման մի դեպք։ Տեղի գյուղերից մեկի ճանապարհի վրա մարդիկ գտել են ցրտահարման հետևանքով սատկած գայլ: Գյուղի բնակիչներից մեկը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում պատմել է.
«Վերջին տարիներին սա ամենացուրտ ձմեռն է։ Ջերմաստիճանը հասել է -28-ի։ Գյուղ տանող ճանապարհին տեսանք ցրտահարված ու անշնչացած գայլ։ Մեքենայից իջանք և սկսեցինք զննել»։
Դեպքը տարածում է գտել թուրքական մամուլում։ Կա նաև տեսանյութ դեպքի վայրից: