«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոր խորհրդարանն ընդամենը երեք օր է սկսել աշխատել, բայց արդեն հասցրել է կրկնել նախորդների անփառունակ դրսևորումները: Երեկ խորհրդարանում երկու խմբակցությունների պատգամավորների միջեւ վեճը սպառնում էր վերածվել ձեռնամարտի, եթե մյուսները չփորձեին հանդարտեցնել: Վեճն ընդդիմադիր ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունների միջեւ էր:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդես է եկել բոլոր կուսակցությունների համախմբման կոչով, որպեսզի կենսագործեն Եվրամիությունից դուրս գալու հանրաքվեի արդյունքները։
«Փաստ» թերթը գրում է. «Հակահեղափոխական վերագրվող ուժերին քաղաքական պայքարում հաղթելուց հետո թե՛ իշխանության ներսում, թե՛ դրանից դուրս կար մի թյուր մտայնություն առ այն, որ ահա գտնվել է այն վերջնական հանգրվանը, որից հետո ամեն ինչ լավ է լինելու: Բազմիցս փորձել ենք ակնարկել, որ պայմանական հակահեղափոխությանը կամ հին համակարգին հաղթելուց հետո սկսվում է ամենաբարդ փուլը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը չի կարողանում համակերպվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անարդար որոշման հետ: Ծառուկյանը Մելքումյանի փոխարեն՝ ԱԺ նախագահություն գործուղեց Վահե Էնֆիաջյանին:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, ընդ որում, սա կարող է լինել ՊԵԿ-ն ու ՀՀ ֆինանսների նախարարութունը միացնելուց հետո:
Դեռևս հայտնի չէ, թե երբ տեղի կունենա ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովը: Tert.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն ասել է, որ ՀԱՊԿ-ում նախագահող երկիր է Ղրղզստանը, և որպես ընդունող կողմ՝ նրանք պետք է հանդես գան հերթական գագաթնաժողովն անցկացնելու օրվա առաջարկով:
«Կարծում եմ` այս ներդրումային ծրագրով կակտիվանա Արևելյան գործընկերություն ծրագիրը, որը վերջին տարիներին ստվերված էր առաջացած խնդիրների պատճառով: ԱլԳ երկրներից յուրաքանչյուրը, բնականաբար, ցանկանալու է ավելի շատ ներդրում բերել իր երկիր: Որքան ես եմ հասկանում, այս գումարը դեռ բաշխված չէ»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանին երեկ հարցրինք՝ վստա՞հ է, որ, ինչպես ինքն է պնդում, «երկու շարժման համահեղինակ» լինելու շնորհիվ են իրեն ընդգրկել պատգամավորական ցուցակում, քանի որ տեղեկություններ կային, որ Սոնան արժանացել է Նիկոլ Փաշինյանի ուշադրությանն իր արտասվելու դրվագով։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ, Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնած Գևորգ Կոստանյանը, որը դեկտեմբերի վերջին վերադարձել էր Հայաստան, նոր կառավարությունում հայտնվելու անկալիքներ ուներ, կրկին մեկնել է։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կարող է ընտրվել ԵԿՄ նախագահ:
«Ժողովուրդ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, 2008թ. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի հարցաքննությունից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանին հարցրինք՝ ե՞րբ է վերաքննիչը քննելու Ձեր պաշտպանյալի գործը։ Չենք հրապարակում օրը` անվտանգության հանգամանքներից ելնելով` «մոտակա օրերին»: Ի՞նչ սպասելիքներ ունեք։
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր իշխանությունը ԲՀԿ-ին «վտարում» է խորհրդարանի նոր կորպուսի իրենց նախկին աշխատասենյակներից, որտեղ այսուհետ նստելու են «Իմ քայլի» պատգամավորները, բացառությամբ այն հանձնաժողովների նախագահների ու տեղակալների, որոնց աշխատասենյակները տեղակայված են այդ կորպուսում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երեկ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որի մասին տարածված հաղորդագրությունը տարակուսանք է առաջացնում։
Թուրքիան ընդգրկվել է Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկերների հնգյակում: Ռուսաստանի Դաշնության մաքսային ծառայությունը հրապարակել է Մոսկվայի ամենախոշոր առևտրային գործընկերների ցանկը 2018-ի հունվար-օգոստոս ժամանակահատվածի համար։
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգում հունվարի 15-ին Հուդզոն գետի Tappan Zee հին կամրջի արեւելյան մասը քանդվել է ստուգիչ պայթյունի ընթացքում:
Ամենևին էլ պետք չէ զարմանալ, որ այս ամենից հետո հասարակության շրջանում գնալով ավելանում են դժգոհությունները, իսկ լավ ապրելու հույսերը մարում են։ Մարդիկ չեն տեսնում իրական փոփոխություններ իրենց կյանքում։
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս փոխնախարարի պարտականությունները կատարող Զառա Բաթոյանին:
ԱՄՆ-ում Press TV հեռուստաալիքի իրանցի լրագրողուհի Մարզիե Հաշեմիի ձերբակալումն անօրինական է ու անմարդկային, իսկ նրա պահման պայմանները խախտում են մարդու իրավունքները:
Վերաքննիչ քրեական դատարանում օրերս տեղի ունեցավ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ գրավ կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը։
Նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Դավոսի միջազգային տնտեսական համաժողովին։
«Իրենց յուրաքանչյուր անհաջող արտահայտություն կարող է շրջվել ոչ միայն իրենց, այլև պետության դեմ»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի միջնորդությամբ և մասնակցությամբ հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետականկոմիտեինախագահն անակնկալի է եկել բարձրաստիճան պաշտոնյայի զանգից:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 16-ին Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ըստ ԱՄՆ Հոլոքոստի հուշահամալիր-թանգարանի Վաղ նախազգուշացման ծրագրի՝ Թուրքիան ութերորդն է զանգվածային սպանությունների իրականացման ամենաբարձր ռիսկ ունեցող երկրների շարքում: Ադրբեջանը անճշտորեն ավելի ցածր՝ 87-րդ տեղում է, իսկ Հայաստանը իրավամբ զբաղեցնում է նույնիսկ ավելի ցածր՝ 102-րդ տեղը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ՝ հունվարի 9-ին պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը Հատուկ քննչական ծառայության քննիչը մերժել է:
Հայաստանի ժուռնալիստների միության այս հայտարարությանն անդրադարձել էր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը և նշել, որ վառ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի Ն. Փաշինյանի հայտարարությունը բնութագրեն՝ որպես ճնշում մամուլի, ազատ խոսքի նկատմամբ։ Վերջինս Հայաստանի ժուռնալիստների միությանն անվանել էր Սովետմիությունից մնացած մնացորդ կառույց։
Հունվարի 13-ին hraparak.am կայքն անդրադարձել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի գլխավոր էլիտայի մասնակցությամբ մի միջոցառման և դրա վերաբերյալ ընթերցողներին տվել էր որոշակի մանրամասներ։ Այս հանգամանքը վրդովվեցրել էր Նիկոլ Փաշինյանին, որն իր ֆեյսբուքյան ուղիղի եթերի ժամանակ որոշակի պիտակավորում էր տվել ոչ միայն՝ լուրը հրապարակող, այլև՝ մյուս բոլոր լրատվամիջոցներին։