
Սև ծովում առնվազն 10 մարդ էզոհվել նավերի վրա մոլեգնող հրդեհից

Սեւ ծովում 10 մարդ է զոհվել հեղուկացված գազ փոխադրող «Մաեստրո» եւ «Կանդի» նավերի վրա մոլեգնող հրդեհի հետեւանքով, եւս 10 հոգի անհայտ կորած է համարվում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Նովոռոսիյսկի ծովային փրկարարական-համակարգող կենտրոնում:
Հրդեհը հունվարի 21-ի երեկոյան տեղի է ունեցել Կերչի նեղուցի շրջանում՝ Ռուսաստանի տարածքային ջրերի սահմաններից դուրս: Նախնական տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մի նավից վառելիքը մյուս նավ վերաբեռնելու ժամանակ:
«Կանդի»-ում գտնվում էր 17 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի ինը քաղաքացի, Հնդկաստանի ութ քաղաքացի: «Մաեստրո» նավում եղել է 15 հոգի, այդ թվում՝ Թուրքիայի եւ Հնդկաստանի քաղաքացիներ: «Օգնութան հասած նավերը շարունակում են որոնումները: Ըստ ճշտված տվյալների՝ կորել է 10 մարդ, հայտնաբերվել է զոհվածների 10 մարմին, 12 մարդու փրկել են: Նավերի վրա հրդեհը շարունակվում է եւ այն չի մարելու, քանի դեռ չի այրվել ամբողջ գազը»,- հայտնել է փրկարար կենտրոնի ներկայացուցիչը: